Ծառուկյանը կարծես սահմանափակեց նախօրոք խոստացված Եռյակի «ճանապարհային քարտեզը» ներկայացնելու հարցը, կամ, որ ավելի տրամաբանական է, հենց դա էլ, Եռյակի պատկերացմամբ, հադիսանում էր իրենց «ճանապարհային քարտեզը»:
Ստացվում է, որ ոչ իշխանական ուժերն իրենց նախաձեռնողական ու կազմակերպչական ներուժն օգտագործել են և կարողացել են միայն շտաբների ստեղծման գաղափարը առաջ քաշել, ինչը ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ դրա էլեմենտներից:
Նշենք, որ քաղաքական և դիվանագիտական պրակտիկայում, եթե շրջանառվում է «ճանապարհային քարտեզ» ձևակերպումը, ապա դա իր մեջ հստակ ներառում է տվյալ հարցի լուծման կետերն ըստ հաջորդական քայլերի, ընդգրկում է առկա խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրության համալիր մեկնաբանությունը, իր մեջ ներառում է կատարվելիք քայլերի հաջորդականությունը:
Սա ոչ այլ ինչ էր, եթե հայտարարվեր՝ «մենք չենք ներկայացնի հարցի լուծման Եռյակի ճանապարհային քարտեզը»:

Ի վերջո, մի կողմից հայտարարվում է, թե այսօր կուրվագծվեն իրականացվելիք քայլերը, ապա հայտարարվում, թե՝ «բնական է, մեր տակտիկական քայլերը չենք կարող հրապարակել»: Այս դեպքում անհայտ է մնում, ո՞ւր մնաց «ճանապարհային քարտեզը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել