Շպռոտ, դու ճիշտ ես. «Մենք ավելի լավին ենք արժանի»
Շպռոտը տեսել ա, որ իրան հիշող չկա, իրա ձևերով որոշել ա էլի իր էության, գոյության մասին հիշեցնի ու ստատուս ա գրել, որ մենք իրան արժանի չենք, ինքը Հայաստանը սիրում ա, չեմ իմանում ինչ-որ մշակույթի պատճառով ա ինքը հիմա Հայաստանից հեռու ու նմանատիպ տափակություններ: Լավ ա մի հատ էլ չի ասել. «Ես էնքան լավն եմ, որ չեմ գալիս Հայաստան»: 
Ուզում եմ խոսք ուղղեմ իրեն. «Դու ճիշտ ես քույրիկ ջան, մենք քեզ արժանի չենք. մենք ավելի լավին ենք արժանի...: Մենք արժանի չենք էն տեսանյութին, որը վերջերս շրջանառվում էր, ու գլխավոր հերոսուհին դու ես. մենք ավելի լավին ենք արժանի: Մենք արժանի չենք «Ես եմ քո մեղրը, արի ինձ կեր» քո երգին. մենք ավելի լավին ենք արժանի.... Մենք արժանի չենք քեզ ոչ թե նրա համար, որ դու շատ լավն էս, այլ նրա համար, որ մենք շատ ավելիին են արժանի: 
Շպռոտ ջան ու մի մեծ խնդրանք, թե նեղություն չի, Լիլիթ Հովհհանիսյանին, Եվա Ռիվասին, Արամեին, Անդրեին ու մնացած մնացած հայ «երգիչների» էլ հավքի հետդ տար քո մոտ, որովհետև մենք իրանց էլ չենք արժանի, մենք իրանցից լավերին ենք արժանի»: 
Բարով ապրես Հայաստանից հեռու: 
Հ.Գ. Հայաստանը իրականում շատ հիասքանչ երկիրա, ճիշտ ես, բայց դու իրան արժանի չես. ինքը ավելի լավին ա արժանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել