Ցավալի և արտառոց երևույթ է. արդեն ակնհայտ է դառնում, որ հայ քաղաքական նոր միտքը, որը 1988-ից նոր հորիզոների առկայծումով Անկախ երկիր կառուցելու երազանք էր փայփայում, այսօր մխրճվում է քաղաքական-փիլիսոփայական եզրույթ-հասկացությունների ամբոխավարական «վերանայման» ոլորտ՝ նորից ապացուցելու համար, որ մեր ազգի վերջին հազարամյակի ստրկական հարմարվողականությանը՝ քամելիոնական բնազդին կամ «առկա փաստերին» գերի մնալը «ճիշտ ուղեգիծ» է եղել: Սա ցույց է տալիս, որ ներկայիս հայ հանրությունը մտավոր հետընթացի ճգնաժամային նոր փուլ է թևակոխում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել