Ցավալի է ու տհաճ։
Ու ամենավատն այն է, որ ծննդատան ուղիղ դիմաց դիահերձարանն է կառուցված: Տհաճ երևույթ է, դու ուրախանում ես, իսկ քեզնից 10 մետր այն կողմ սուգ է: Ահավոր է, երբ ծննդաբերած կինը օրեր շարունակ «պարտավորված է հետևել» դիահերձարանի աշխատանքին, քանի որ պատուհանները ուղիղ դիահերձարանի կողմն են նայում: Ահավոր է նաև դիահերձարանի բակում հավաքված մարդկանց համար, ովքեր իրենց հարազատի մարմինը «տեղափոխում են» ուրախ երգերի ու ՏԱՇ-ՏՈՒՇ-երի «ներքո»: Աստեղ իրականում խնդիրը թե՛ հոգեբանական է և թե՛ ֆիզիկական: Մարդիկ, ովքեր սգում են իրենց հարազատի մահը, կարող են և չհասկանալ նոր լույս աշխարհ եկած փոքրիկի ծնողների ուրախությունը ու վիճաբանություն ստեղծել... Խնդիրն իսկապես լուրջ է, մնում է հուսալ, որ Վանաձորի բժշկական կենտրոնի շենքը հնարավորինս շուտ կկառուցվի ու նոր լույս աշխարհ եկած փոքրիկներն ու նրանց ծնողները պատուհանից նայելիս ավելի լավ տեսարան կտեսնեն, քան ասենք դիակ բերող-տանող մեքենաներ ու հուզմունքից ողբացող մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել