Եթե ուժը, իրոք, լուսանցքային է, ապա նա ինչո՞ւ պետք է սարսափի որևէ այլ ուժի հզորությունից, որին ինքն անգամ մրցակից չի կարող լինել իր լուսանցքայնության պատճառով: 
Առավել ևս նա ինչո՞ւ պետք է սարսափի համաժողովրդական շարժումից, որին կարելի է դյուրությամբ մաս կազմել:

Ուստի այս հաստատումը այլ իրողություն է մատնում, որ իրեն «համաժողովրդական հզոր շարժման» առաջնորդ երևակայող անձը տվյալ «լուսանցքային ուժին» առնվազն պոտենցիալ ոչ լուսանցքային է համարում և շան հոտառությամբ զգացել է, թե որ կարգախոսն է ամենավտանգավորը իր փչած փուչիկի համար: Եվ եթե դեռ չի սարսափում «լուսանցքային» ուժից, ապա առնվազն զգուշանում է, իսկ գուցե արդեն վախենում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել