Լուսոն ամենքիս հիշողություններից քաղվածք ու ամփոփում է կատարել... Լրացումներ անելու կարիք ունենք, իհարկե, ամեն մեկս մերը... բայց Ըմբոստ ու ընդվզող սիրո մտքի հետ Գյումրին դեռ չլքած շատերը կհամաձայնվեն... Ապրես! Lusine Araqelyan .... ամեն տարի սա եմ տեղադրում էջիս, ոչ թե որովհետեւ չեմ կարող այլ բան գրել, այլ` էս զգացողություններս նույնն են...

Երբևէ ըմբոստանալով սիրել եք?...իսկ ես սիրում եմ,,,ըմբոստ ու ընդվզող հակասական սիրով եմ սիրում իմ քաղաքը...

Երբ ամեն մի փոսին ծանոթ ես այնքան, որ երբեմն թվում է, քո քայլերից են դրանք գոյացել, երբ դասարանի էրեխեքով Մանուշյանից մինչև Կիրով ոտքով իջնում էինք՝ կռվելով-բարիշելով, խոսալով-խդնալով, իրարից նեղացած ու նեղանալով, տասը տարվա էքսկուրսիաներն ու բոլոր տեսակի ՛կարևորագույն՛ հարցերը քննարկելով, լուծելով, բայց միշտ իրար հետ, իրար կողքի ու մաշացրել ենք փողոցները: Ու տարիներ հետո այդ նույն փողոցներով անցնելիս տեսնում ես նույն փոսն ու քարերը, նույն Շիրակ հյուրանոցը՝ իր քարե պարիսպներով, նույն փոշին, ակամա, ինքս իմ դեմ բողոքելով՝ ժպտում եմ ու չգիտես ինչու մտքովս անցնում է,. այն ժամ երբ քանդեն Շիրակ հյուրանոցը, ես կսկսեմ ծերանալ, մանկությունս կջնջվի ու կանցնի կգնա փլատակների տակ...ու կմաքրվի փողոցը, կլցվեն փոսերը, որ նոր մանկություններ կերտվեն,...գուցե պակաս անհոգ, բայց ՆՈՐ ... ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ...

Ֆոտոնկարի պատկերի նման հիշում եմ խանութներ, որ դպորցիս ճամփին էին, ու այդ մեծ խանութների ՛դախլներում՛ ինչ-որ անհայտ գույնի ՛դոկտորսկի՛ երշիկը...ու դատարկություն...հիշում եմ առաջին 10 դրամանոցը, որի դիմաց իմ մանկական հիշողությունով կարծեմ մի կիլո շաքարավազ կարող էիր գնել...բայց էդ շաքարավազն էլ ճարել էր պետք...Ու էդ խանութներն հիմա անճանաչելի են ու միշտ լիքը...ու մտածում եմ, ավելի վատ տարիներ եմ տեսել ու ապրել...

Կոմիսիոնկաներն եմ հիշում...էն որ ՛լևի՛ դոմիկներ էին ճարում, վրան գրում ԿՈՄԻՍԻՈՆ ու մեջը ԻՄՊՈՐՏՆԻ, հիմնականում Թուրքիայից բերած շորեր էին վաճառում,,,պրեստիժ էր էդ կոմիսինկեքից գնած օժիտ հավաքելը:Ճ

Հիշում եմ ՄԻԿՐՈ կոչվածը ու որ էնտեղ մոդայիկ անգորկայից տաք բլուզկաներ էին վաճառում ջահել աղջիկների համար...ու իմ էդ ժամանակվա պատկերացմամբ մոդան երբեք չէր փոխվելու և ես կմեծանայի ու հաստատ էդ անգորկայից ժակետներից կունենայի...սպիտակը,,,հլու ններով...

Տրոլեյբուսներն եմ հիշում...ու որ էդ տրոլեյբուսը ինձ համար մինչև օրս սարսափելի Սևյան փողոցով էր անցնում....մինչև հիմա Կայարանի կողմեր գնալուց էդ զգացողոությունն եմ վերհիշում...միշտ թվացել է էդ թաղը Լեննականից դուրս մի վախենալու թաղ է...Ճ

ՀԻշում եմ հացի, նավթի հերթերը...պապան հատուկ ձեռնոց էր կարել, որ էդ ձմռան սառնամանիքին հերթերի մեջ չմրսեին ձեռքերը...սիրուն ձեռնոց էր, վրան էլ պալմաներ էր ասեղնագործել կարի մեքենայով...մինչև հիմա պահել եմ...իննսունականների Լեննականի հոտն է գալիս էդ ձեռնոցներից...

Էն որ կուկուրուզի ալյուրով սոմին հաց էինք ուտում մեկ-մեկ,...ավելի հաճախ հերթով ու չեկով հացերը թաց էին ու էլի անհասկանալի գույնի...

Էն որ լամպի լույսի տակ Հայաստանի սաղ թերթերը կարդում էինք մի շնչի, հետո երկրորդ կռուգով կարդում, հետո մամաները վերլուծում էին,,,ու որ սաղի համար կարդալուց հոգնած՝ անհամբեր սպասում էի թե երբ է հասնելու հերթը ՈԶՆԻԻ,,,գոնե ուրախ թերթ էր:Ճ ու հիմա կրպակների կողքվ անցնելիս մտքովս էլ չի անցնում թերթ գնեմ...որովհետև թերթից իննսունականների տխուր ու մութ Լեննականի հոտն է գալիս...

Էն որ պապայիդ հետ քո սեփական ծնողական ժողովին ես գնում ձմեռվա կեսին, սիրտդ անհանգիստ թպրտում է, որովհետև գիտես կիսամյակի ընթացքւոմ ինչքան չարություններ ես արել, դիտողություններ ստացել ու որ հաստատ հիմա արդեն օղորմածիկ ընկ. Աբրահամյանը կդնի ու պապային կպատմի.... էդ զգացողությունը ես վերհիշում եմ ամեն անգամ Տեքստիլի փողոցով անցնելիս...
Ու հետո որ դասղեկդ էլ բռնում թարսի պես բոլորի մոտ ասում է, որ ինձնից ազգին պետքական մարդ է դուրս գալու /միամի՜տ/ ու էդ ուրախությունը պապայի դեմքին...էդ զգացողությունն էլ ես վերապրում եմ ամեն անգամ իմ դպորցի կողքով անցնելիս, ու մտածում....ի՞նչ ազգ,,,ու՞մ պիտանի պիտի դառնայի?ՃՃ

Ու մեկ-մեկ հանցավոր բան է անցնում մտքովս. տո, ջհանդամ լցնեն փոսերը, ջհանդամ ասֆալտեն, պատրաստ եմ հազար ու էլի հազար անգամներ էդ փոսերով անցնել, փոշին կուլ տալ, ընկնել-ելնել, մտքումս բոլոր ղեկավարներին հիշել ու մտքովս անցածը ասել, մենակ թե հիշողությունները հանկարծ, պատահաբար,,,միամտաբար...ան զգուշաբար չհարթվեն ասֆալտի հետ ու կորեն ու ես սկսեմ ծերանալ...

Մի տեսակ ըմբոստ, ընդվզող ու հակասական սիրով եմ սիրում իմ քաղաքը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել