Ինչքա՜ն ուզում եք իրար ատեք, իրար քննադատեք ու փորձեք քաղաքական դաշտից իրար դուրս շպրտել… Իրականությունը այն է, որ քաղաքական գործիչների մաշկը հաստ է, այսինքն՝ հայերեն աներես են ասում, անգլերեն՝ politicians have thick skin, ուստի ոչ իշխանության պաշտոնյաները կամ չինովնիկներն են հրաժարական տալու ու կամավոր հեռանալու ու ոչ էլ հարթակներում, ՖԲ-ներում ու իրանց գրասենյակների տաքուկ աթոռներում նստած քաղաքական գործիչները…Ուստի, ամենաճիշտ ուղին երկրի քաղաքական ուղին շտկելու, իրար չատելն է, իրար չփորձել զոռովից իրենց «պաշտոններից» հանելը զենքով կամ խայտառակ անելով, չի ստացվելու կամ ավելի վատ է ստացվելու… Ամենաճիշտը պետք է դատական ատյան ունենանք, որ անկախ լինի ու քաղաքացիներից բաղկացած լինի, դատեր լսի ու հարցեր լուծի, պարտադրի արդար ընտրություններ ու հարցերի լուծում… Ժողովուրդը այս բոլորի հարցերը կլուծի առանց իշխանական կամ ընդդիմության չինովնիկների, եթե այդ համակարգը ստեղծենք… Ու երբ ունենանք այդ համակարգը, այլևս հայերը իրար չեն ատի, իրար դավաճան չեն անվանի, այլ կընդունեն ժողովրդի կամքը, կարծիքների մեծամասնության արժեքը  կլինի այդ ուղին….

Օրինակ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում իրար ատել չկա, ատում են որոշ օրենքներ կամ որոշումներ, որոնք, երբ մեծամասնությունը փոխել է ուզում, ապա փոխում է…

Ատելը կամ իրար դավաճան անվանելը, իրոք, ԲԱՐԻ ՀԱՅԻ բնավորության արժեք չէ ու պետք է թարգը տանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել