Մերգելյանում և մյուս ինստիտուտներում լիքը մարդ էր աշխատում, նրանցից ընդամենը մի 15 հոգի էր իրականում գործ անում, մնացածը կոֆե խմողներ ու ողջ օրը բամբասողներ էին, բայց գործ անողներն ու կոֆե խմողները հավասար աշխատավարձ էին ստանում... Հետո եկան շուկայական հարաբերությունները, և թվում էր, թե գործ անողները միանգամից պիտի գնահատվեին, իսկ կոֆե խմողները մնային եզրին... Կատարվեց հակառակը. կոֆե խմողները ղեկավար դարձան ու գործ անողներին նշանակեցին նույն խղճուկ աշխատավարձը... Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ինչու մեզ մոտ շուկայական հարաբերությունները ստացվեցին ոչ այնպես, ինչպես ողջ աշխարհում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել