ՀՀԿ՝ չի հավատում, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է: ԲՀԿ՝ չի հավատում, որ ինքն իշխանության մի մասնիկն է: Ժառանգություն՝ չի հավատում, որ ԲՀԿ- ն իր հետ նույն հարթակում է: ՀՅԴ՝ չի վստահում իշխանությանը, բայց ստիպված վերջինիս հետ է  (հարյուրամյակ, օրհասական խնդիրներ... հազար ու մի պատճառ կա, ուստի ստիպված): ՀԱԿ՝ լուրջ ամնեզիայով է տառապում. չի հիշում, որ 2008-ին ԲՀԿ-ին էր ուզում իշխանափոխել, ՕԵԿ՝ «իջիր ջրի հատակը, մինչև կանցնի վտանգը» կարգախոսի ներքո սպասում է, մնացած փոքր ու միջին կուսակցություններ՝ հավատում են, որ մի օր մեկն իրենց այդքան սպասված առաջարկը վերջապես կանի... Այստեղ են ասում՝ Ժողովուրդ, եղունգ ունես, գլու՛խդ քորի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել