Նկարում պատկերված տղաներից որևէ մեկին չեմ ճանաչում, նրանցից որևէ մեկի հետ խնդիր չունեմ: Բայց մոտավորապես պարզ է, թե տղաներն ինչ «արժեհամակարգի» կրող են, ինչ միջավայր են ներկայացնում: Այդ միջավայրը խիստ բնորոշ է իշխանությանն ու օլիգարխիային մոտ կանգնած մարդկանց: Հիմա այս տղաները հանրահավաքային շարժման ակտիվ մասնակիցներ են: Երբ Արամ Մանուկյանն ուրախությամբ արձանագրում է, որ Ազատության հրապարակում նոր դեմքեր ու մարդկանց է տեսնում, պարզվում է, որ ուրախանալու առիթ առանձնապես չկա: Փոխվել է հանրահավաքի հարթակը, փոխվել են նաև մասնակիցները, որոնց մեջ, չեմ բացառում, գտնվեն նույնիսկ մարդիկ, ովքեր գուցե 2008-ի համաժողովրդական շարժման ժամանակ փորձել են խանգարել հանրահավաքները: Համենայն դեպս, նկարում պատկերված «մաստը» դա լավ կարող է անել: Այ սա է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության առարկայական, առայժմ տեսանելի արդյունքը: Առաջին նախագահը ձգտում էր միավորել բուրժուազիային ու դեմոկրատներին՝ իրականում Ազատության հրապարակը դարձնելով հավաքատեղի «թաղի տղերքի» համար: Մյուս հանրահավաքներին չզարմանաք, որ հանդիպեք «պպզող» տղերքի: Երևի հանրահավաքի սոցիալական կազմի փոփոխությունը Լևոնն էլ է զգացել, որովհետև ոսկեղնիկ հայերենով խոսող այդ մարդն երեկ վուլգար բառապաշարով անեկդոտներ էր պատմում։ Ի դեպ, Տեր-Պետրոսյանին հաջողվում է ամեն բան գլխիվայր շուռ տալ: 1997-ին նա անկեղծորեն ուզում էր լուծել Ղարաբաղի հարցը՝ արդյունքում Արցախը դատարկելով տեղի էլիտայից ու Հայաստանն այդ էլիտային ի պահ տալով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել