Լուսնկարիչ Մո Գելբերը պատահմամբ նկարել էր այս զույգին, երբ իրենց դուրս էին բերում Մանհաթանի դատարանից։ Ինչո՞ւ էին բռնել. որովհետև տղեն գրաֆիտի էր անում, աղջիկն էլ աթանդա էր։ Մտածում եմ, ինչքան աղմուկ կլիներ Երևանում, եթե գրաֆիտիի համար ինչ-որ մեկին բռնեին (այն էլ աղջկա) ու շղթայած տանեին-բերեին։ Պատկերացնում եմ ի՜նչ բողոքի ցույցեր, ի՜նչ կրքեր. «Բռնապետություն», «Ֆսյո, էս երգրից գնում եմ», Ֆեյսբուքում խմբեր. «Գուգոն ու Վարդուշը պիտի ազատ արձակվեն», «Ես էլ եմ գրաֆիտի, ինձ էլ բռնեք», ուր Հայնյուզն ու Լուրեր.com-ը օրական 6-7 հղում կդնեին. «Գուգոյի մանկական նկարները (բացառիկ ֆոտոռեպորտաժ)», «Ինչո՞ւ է լռում Նկարիչների միությունը» և «Վերնիսաժում հեղափոխական տրամադրություններ են»։

Կից նյութը` այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել