Լևոնից միայն Լևոնն է գլուխ հանում: Այստեղ արդեն կարելի է ասել. «ծերուկը անտանելի է դարձել»: Նա հանրահավաքից հանրահավաք, կարծիքները փոխելով, ապակողմնորոշում է ժողովրդին: Առաջին հանրահավաքին շեշտը դրեց Եվրոմիության վրա, իսկ այսօր, դա անհեթեթություն համարելով, պաշտպանեց ՄՄ մտնելու գաղափարը, թե այնտեղ Հայաստանը կունենա իր արժանի տեղը, եթե այսօրվա իշխանությունները փոխարինվեն իրենցով: Հարցս ուղղում եմ Լևոնին. այդ ինչպիսի՞ արժանավայել տեղ ենք զբաղեցնելու ՄՄ մտնելուց հետո, եթե ՄՄ–ի անդամերը հետամնաց մենտալիտետ են և աղքատ երկրներ: Դե, ասա տեսնեք, ա՛յ ծակ պրոֆեսոր, դա՞ է քո փրկության ճանապարհը, որ առաջարկում ես ժողովրդին: 
Իսկ ի՞նչ ասաց Րաֆֆին: 
Սա էլ նախագահ չդառնալու պատճառներում մեղադրեց Եվրոպային և Ամերիկային, որ նրանք նախագահ ճանաչեցին ոչ լիգիտիմ սեռժին: 
Րաֆֆուն երկու խոսք էլ ասեմ. 
Ապրելով արտասահմանում՝ այդպես էլ բան չսովորեցիր դեմոկրատիա և մարդու իրավունքներ կոչվածից: Չվախենայիր սեռժից և քո հաղթանակը վերցնեիր ուժով, նամանավանդ, որ ինքդ գիտեիր, որ սեռժը ռուսական բիրտ ու կոպիտ դրածոն է: Այդ դեպքում և՛ Եվրոպան, և թե՛ Ամերիկան քո կողքին կլինեին: Նրանք ռիսկով մարդկանց են սիրում, այն էլ այն պարագայում, որ հասկանում էին, որ գործ ունեն ոչ թե դրածո սեռժի հետ, այլ կրեմլի: Հուսով եմ հիմա հասկացար, որ ռուսների մոտ դեմոկրատական ձևեր կոչվածը կոպեկի արժեք չունի։ Քեզ մոտ ուղղակի մանթրաշն էր խոսում և իզուր տեղը քո բաց թողած սխալի պատճառով մի՛ մեղադրի այս կամ այն երկրին: 
Հաշվի առնելով այն փաստը, որ ժողովուրդն իսկապես այլընտրանք չունի և իսկապես այսօրվա իշխանությունների մահն է ցանկանում, էլի դուք, պրոֆեսիոնալ դերասանություն անելով, ձեր գործերն եք առաջ տանում և շատ լավ էլ իշխանություն եք ուզում: Իհարկե, այն, որ սրանց տապալել է պետք, կարող եք տապալել; Բոլորն են համաձայն: Գլխավոր ու կարևոր հարցը նրանում է, թե իշխանություն ստանալուց հետո ուր ե՞ք տանելու երկիրն ու ժողովրդին:
Երկու ճանապարհ կա՝ կամ վերջնական կործանման դեպի փտած սովետմիություն, կամ լևոնի ասած 500-հազար մարդ թողնելով Հայաստանում: Դրանք էլ կլինեն ձեր բարեկամներն ու ընկերները՝ ձեր հարևաններով հանդերձ: Ահա և ձեզ անպրոբլեմ Հայաստան: 
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին: 
Նրա ելույթից պարզ դարձավ, որ ինքն էլ է ռուսամետ: Գիտեք ի՞նչ, պարոնայք կուսակցության առաջնորդներ, անգամ իշխանափոխության դեպքում դեռ դրախտ չի լինի: Դուք այսօր եք եռյակով իրար հետ, բայց վաղը իրար դեմ եք դուրս գալու և իրար մորթելու: Պարզապես դրան հասնելու համար իշխանությունը պետք ա վերցնել, որն էլ ցանկանում ենք բոլորս. կլինի դա լևոնի ասած մարգինալ ուժերի ցանկությունը թե ազգի, մենք առայժմ կողմ ենք իշխանափոխությանը: Եվ մի բան ևս. լևո՛ն, քո ստեղծած կոնգրեսը իր բացման օրվանից էլի մարգինալ կուսակցություն է, և քանի որ ձեզ մոտ մտքի կրիզիս է, դուք իսկապես ապագա չունեք և ժողովրդին տալու բան նույնպես չունեք: Իսկ մտքի ուժը ցանկացած տեղ և ժամանակ իրենը կասի: 
Իսկ իշխանափոխության գործում բոլորս մեկ ենք, ձեզ բարի իշխանափոխություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել