Հույսով գնում ենք ամենշաբաթյա միտինգների: Երկրի չկործանվելու և ժողովրդի չարտագաղթելու, հույս ու հավատի համար արտահերթ ընտրություններ են պետք, անգամ եռյակից դուրս բոլորը միակարծիք են էս հարցում, ինչպես որ Սեռժին հեռացնելու անհրաժեշտության հարցում: Եթե արդար ընտրություն լինի, նախագահը ով էլ լինի, կգիտակցի, որ ժողովրդին ա հաշվետու, Քոչարյանը անհնար ա՝ վերադառնա էս պարագայում, ԲՀԿ-ն դժվար ա ընդդիմություն պատկերացնել, բայց Ծառուկյանը հետադարձ ճանապարհ չունի, եթե չի ուզում ամեն ինչ կորցնել: ԵՏՄ կողմ/դեմ դիրքորոշման մարտավարության հարց կա, կարծում եմ, մի խոսքով էս հարցը չի շոշափվում, չի շահարկվում, Սեռժը շատ կուզենար՝ Լևոնը և մյուսները ԵՏՄ դեմ կամ հակառուս արտահայտություններ անեին, մյուս կողմից Պուծինը կուզենար էստեղ ժողովրդի կողմից չհարգված նախագահ, որ իր մոտ վազի, ոչ թե ժողովրդի կողմից վստահված և հարգված լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել