1. Տպավորություն է ստեղծվում, որ ինչպես 2008-ին, այժմ էլ փորձ է արվում վերահսկողության տակ պահել ժողովրդի դժգոհ մասին` թույլ չտալով կտրուկ գործողություններ:
2. Վերոնշյալի հետևում կարծես կանգնած է Ռուսաստանը, որը, Հայաստանում նկատելով մայդանի հավանականություն, փորձ է անում կանխել դա: Միաժամանակ, հետևելով լրատվադաշտին, Եռյակի հանդեպ կա ակնհայտ հակակրանք` հակառուսական տրամադրված ուժերի կողմից: 
3. Հնարավոր է, որ Եռյակը ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի իշխանական թևի հետ և զարմանալու չի լինի, եթե վերջինիս հետ գան որոշ փոխզիջումային տարբերակների:
4. Հարթակում կանգնածները և նրանց մոտ շրջապատը և´ իրենց անցած գործերով, և´ ներկայիս կերպարով ու արտահայտած մտքերով որակական փոփոխությունների պատրաստ մարդկանց տպավորություն չեն թողնում: 
5. Ժողովուրդը հերթական անգամ եկել էր լուրջ փոփոխությունների ակնկալիքով, բայց շարունակում է միամտորեն կառչած մնալ արդեն սպառված քաղաքական գործիչներից:
6. Ժողովրդի մի զգալի մասն ակնհայտորեն Ծառուկյանի աշխատողներն էին և նրանց հարազատները: 
7. Հետաքրքիր էր ոստիկանների համեմատաբար սակավաթիվ լինելու փաստը:

Հ. Գ. Նույնիսկ իշխանափոխության դեպքում Հայաստանը՝ որպես պետություն, որևէ շոշափելի արդյունքի չի հասնի, քանզի դրա համար անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ, մասնավորապես` ողջ իշխանական և ընդդիմադիր էլիտայի տոտալ փոխարինում իրապես Ազգային էլիտայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել