1. Ծառուկյանը պահանջո՞ւմ է Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե՞ ոչ: Քանզի, ըստ նրա, եթե իշխանությունը չանի սա, չանի նա, ապա սա կլինի, նա կլինի... Այսի՞նքն: Չէ, ընկերներ, եկեք իրար ճիշտ հասկանանք, իշխանությունը ոչինչ էլ չի անի, ոչինչ էլ չի արել, քանի որ չի վախենում ոչ մեկից, առավել ևս ձեզնից: Հիմա ի՞նչ, նորից ժամկետ եք տալիս, մինչև ե՞րբ: Պարզ ասեք՝ պահանջում եք Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե՞ ոչ: Երեխան էլ գիտի, որ իշխանության կրողը առաջին հերթին Սերժ Սարգսյանն է: Եթե չեք պահանջում նրա, հրաժարականը, մնացածը լոլո է:
2. Լևոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ այդքան անլրջացրեց միտինգը: Անեկդոտներն ու տափակ հումորները մի կողմ: Էդ ինչ գովք էր դրել Սերժ Սարգսյանի կայացրած որոշման հաշվով: Մյուս կողմից իշխանություններին քննադատելու փոխարեն լծվել էր ինչ-որ մարգինալ ուժերի քննադատությանը: Թվում էր՝ ինքն է իշխանությունը այս պահին:
3. Րաֆֆին ինչի՞ էր այդքան նյարդային: Խեղճ մարդուն Լևոնը նորից ԵՏՄ-ի հաշվով ջղաձգվող անվանեց: Որ ի՞նչ: Տարրական սոլիտություն չե՞ք կարող պահպանել, գոնե ձևական: 
4. Եվ վերջապես, հավաքվել էիք, որ ի՞նչ անեիք, եթե կոնկրետ բան չասացիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել