Շուռա.-Ինչպե՞ս պատասխանենք ողջյուններին։
Բենդեր.-Ժպիտներով և գլուխ տալով, խնդրում եմ բերաններդ չբացեք, նկատի ունեցեք, որ թալան թույլ չեմ տա, օրենքի և ոչ մի խախտում, ինչ որ հարկավոր է, բնակիչները հենց իրենք կտան...

Միտինգի կազմակերպիչ.-Ողջույն ավտովազքի մասնակիցներին..ուռաաա.....մենք պլանով նախատեսել ենք թռուցիկ միտինգ, հետո ճաշ...
Բենդեր.-Իսկ եթե ընդհակառակը` առաջինը ճաշ, հետո միտինգ...

Բենդեր.-Միտինգը պետք է խիստ կրճատել, ճառերը թողեք եկողների համար։
Միտինգի մասնակից.-ի՞նչ վիճակում են մյուս մեքենաները։
Բենդեր-Ետ են մնացել, վթարներ, ջարդվածք, բնակչության ոգևորություն, այդ ամենը ետ է պահում նրանց....

Միտինգի մասնակից.-Ավտովազքում ոչ մի Լորեն-Դիտրիխ չկա... Գալիս են երկու Պակարդ, երկու Ֆիատ և մեկ Ստուդեբեկեր...
Բենդեր.-Գրողի ծոցը գնացեք Ձեր Ստուդեբեկերով, ո՞վ է Ստուդեբեկերը, Ձեր ազգակա՞նն է, Ձեր հայրի՞կն է Ստուդեբեկերը, ի՞նչ եք կպել մարդկանց, քեզ մայրենի լեզվով ասում եմ, որ վերջին պահին Ստուդեբեկերը փոխարինեցին Լորեն-Դիտրիխով, իսկ սա գլուխ է տանում...., գիտակ.., սպանել է պետք այդ գիտակներին...

Ամփոփելով`...այսօրվա հետ կապված ինչ-որ արձագանքներ չեն լսվում....միտինգին ինչ-որ նորություն եղա՞վ,...սպասելիքները արդարացա՞ն, թե՞, ինչպես ասում էր Բենդերը, վերջին պահին Ստուդեբեկերը փոխարինեցին Լորեն-Դիտրիխով....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել