Ինչը ինչի հետ չի կարելի ուտել
Շատերը գիտեն, թե ինչ կարող է պատահել, օրինակ աղի վարունգ ուտելուց հետո կաթ խմելու արդյունքում: Մասնագետները, սակայն, դեռևս չգիտեն, թե որն է այդ երկու մթերքների անհամատեղելիության պատճառը: Այնուամենայնիվ, այսպիսի դեպքերում դրանց պատճառներն այնքան էլ էական չեն. Պետք է լինել տեղեկացված և չվտանգել առողջությունը: Յուրաքանչյուր ազգություն ունի իր սննդատեսակների համատեղելիության և անհամատեղելիության մասին արգելքները, քանի որ խոհանոցները շատ տարբեր են:
Ձեզ եմ ներկայացնում անհամատեղելի սննդատեսակների ցանկը
1.Օսլա և թթու: Օրինակ տոմատն ու նարինջը ցանկալի չէ ուտել իրար հետևից, քանի որ արդյունքում քիմիական ռեակցիա է առաջանում, բացի այդ մթերքներն այս դեպքում կորցնում են իրենց օգտակարությունը և անիմաստ ծանրաբեռնում են ստամոքսը:
2.Վատ արդյունք է տալիս գազավորված ջուր խմելուց հետո կաթնային ըմպելիքի օգտագործումը: Այդ դեպքում ստամոքսը վերածվում է փոքրիկ «քիմիական գործարանի»: Երևի թե հասցրել եք տեսնել, թե ինչ է տեղի ունենում կոկա-կոլան կաթի հետ խառնելու արդյունքում:
3.Ոչ այնքան հետաքրքիր, բայց շատ վնասակար ազդեցություն է ունենում միրգը տարբեր տեսակի ուտեստներից հետո ուտելու արդյունքում: Շատերն են ուտում, օրինակ, աղցան, հետո տաք ուտեստ, հետո քաղցրավենիք և միրգ: Տաք ուտեստից հետո առնվազն 30 րոպե է անհրաժեշտ, որից հետո կարելի է միրգ ուտել, հակառակ դեպքում միրգը սկսում է, այսպես ասած փտել ձեր օրգանիզմում: Շատ տհաճ զգացողություններ կունենաք, եթե կարողանաք տեսնել, թե ինչ է իրականում կատարվում ձեր օրգանիզմում այդ ժամանակ:
4.Հյութեղ խնձորը, տանձը, խաղողը, ծիրանը և ձմերուկը, հատապտուղները չի կարելի ուտել սպիտակուցով հարուստ սննդատեսակներից հետո՝ միս, ձուկ, սունկ, հավկիթ:
5.Երևի թե շատերն են սիրում առավոտյան մի գավաթ սուրճի հետ ուտել մեկ կտոր տարեկանի հաց: Այսպիսի նախաճաշ նախընտրողները պետք է իմանան, որ իրենք շատ անիմաստ նախասիրություն ունեն: Բանն այն է, որ կոֆեինը կարողանում է կլանել բոլոր սնուցիչները և կլանում հիմնականում կալիումի տարրերը:
6.Հաջորդ վնասակար խառնուրդը ալկոհոլի և կոլայի միաժամանակյա օգտագործումն է: Այն վնասակար է, սակայն հիմնականում նախընտրում են նրանք, ովքեր ուզում են ալկոոհոլի ազդեցությունից արագ ազատվել:
7.Գարեջուր և գետնանուշ: Սրանք շատերի կարծիքով դասական համարվող համատեղելի սննդատեսակներ են: Պետք է, սակայն, հիշել, որ իրականում սրանք կործանարար ազդեցություն ունեն օրգանիզմի համար միաժամանակյա օգտագործման դեպքում: Գետնանուշը գարեջրի հետ օգտագործման դեպքում կորցնում է իր սննդարար արժեքն ու օգտակար հատկանիշները, արդյունքում անիմաստ ծանրաբեռնում օրգանիզմը:
8.Սեխի ու ալկոհոլի միաժամանակ օգտագործումն ունենում է լուծողական ազդեցություն: Ջրի և սեխի օգտագործումը նույնպես ունենում է նույն ազդեցությունը:
9.Այտուցների առաջացման հիմնական պատճառներից մեկը ձմերուկի հաճախակի օգտագործումն է աղի սննդի հետ: Այդ դեպքում հեղուկը մնում է օրգանիզմում: Այտուցները հիմնականում լինում են դեմքին:
10.Հաջորդ անհամատեղելությունը սննդի ցանկում վարունգը, կաթն ու ծովատառեխն են: Կախված մարդու օրգանիզմի առանձնահատկություններից՝ ոմանց մոտ այս սննդատեսակների միժամանակյա օգտագործումը կարող է ստամոքսի այրոց առաջացնել, մյուսների մոտ՝ թունավորում:
Վարունգով և լոլիկով աղցանն ամենաամառային և օգտակար աղցանն է, բայց ապացուցվել է, որ դրա օգտակարությունը վերանում է այն ժամանակ, երբ վարունգին լոլիկ եք խառնում: Այդ դեպքում վիտամին C-ն վերանում է: Այժմ գիտեք, գիտակցաբար կամ անգիտակցաբար ինչպիսի վնաս կարող եք հասցնել ձեր օրգանիզմին անհամատեղելի սննդատեսակների օգտագործման դեպքում:
Բոլոր դեպքերում հիշեք, որ սննդարար սննդատեսակներն օգտակար են այն ժամանակ, երբ դրանք ճիշտ եք համատեղում: Բոլոր դեպքերում եթե սննդի անհամատեղելիությունը բերում է անցանկալի հետևանքների, կարևոր է ճիշտ ժամանակին բուժօգնության դիմելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել