Էդվարդ Նալբանդյան. «Հայտնի է, որ Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն օգտագործեց Աֆղանստանից և այլ վայրերից միջազգային հայտնի ահաբեկչական կառույցների հետ սերտ կապեր ունեցող բազմաթիվ վարձկանների: Այսօր Ադրբեջանում ասում են, որ պայքարում են ծայրահեղականների դեմ իրենց երկրում: Չէի մեկնաբանի այդ պայքարի արդյունավետության կամ անկեղծության մակարդակը: Մեկ բան ակնհայտ է, որ բազմաթիվ գրոհայիններ Ադրբեջանից առկա են այսպես կոչված Իսլամական Պետության շարքերում: Երեկ լրատվական գործակալությունները, այդ թվում` ադրբեջանական լրատվամիջոցները, հայտնեցին, որ կոալիցիոն ուժերի հարվածի արդյունքում սպանվել է հայտնի ահաբեկիչ Խալեդ Ազերին, որը նախկինում հայտնի էր որպես տխրահռչակ «Ղարաբաղյան պարտիզաններ» խմբի ղեկավար: Պետք է բոլորի համար ակնհայտ լինի, որ ահաբեկչությունը կարող է վերածվել անկառավարելի բումերանգի: Ահաբեկիչների կողմից այդ գործողությունները ևս մեկ անգամ ընդգծում են հրատապությունը, որ միջազգային հանրությունը միավորի ջանքերը և առավել վճռականությամբ պայքարի ահաբկեչության դեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել