Tert.am-ը գրում է․

Ազատության հրապարակի հարթակից Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, թե ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ այդ Սահմանադրությունը խախտող իշխանությանը։

Նրա խոսքով՝ այսօրվա ծանր վիճակը, տարիներ շարունակ իրականացվող հակաժողովրդական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է:

«Երկիրը գտնվում է համակողմանի ճգնաժամի մեջ, և սա բացառապես ապաշնորհ կառավարման, այլ ոչ թե օբյեկտիվ իրականության արդյունք է,- հայտարարեց ՀԺԿ նախագահը,- Քրեաօլիգարխիկ համակարգը դատապարտում է մարդկանց անհուսության և արտագաղթի, մարդկանց մի խումբ բռնազավթել իշխանությունը, սեփականացրել է երկիրը և ուզում է հավերժ իշխել»:

Իր խոսքը նա ավարտեց՝ ասելով, որ խնդիրը երկրում ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորումն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել