Tert.am-ը գրում է․

Թուրք-ֆրանսիական հարաբերությունների համար ճգնաժամային փուլի պատճառ դարձած Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը դարձյալ հայտնվելու է երկրի խորհրդարանի օրակարգում:

Ինչպես տեղեկացնում է «Ջիհան» գործակալությունը, Մարսելից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն նոր օրինագիծ է պատրաստել ու ներկայացրել խորհրդարանին:

Թուրքական «Ջիհան» գործակալության հետ զրույցում Բուայեն ասել է. «Ես նոր օրինագիծ եմ ներկայացրել խորհրդարանին: Հուսով եմ, որ օրինագիծը կհայտնվի խորհրդարանի օրակարգում»:

Նա նշել է, որ նոր օրինագիծն ինքն արդեն ուղարկել է խորհրդարանի բոլոր կուսակցություններին, և ներկայում արդեն 40-ից ավելի պատգամավորներ ստորագրությամբ հաստատել են իրենց աջակցությունը նոր նախագծին:

Բուայեն հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անցած ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խոստում է տվել և կկատարի այն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել