Անկեղծ չեմ հասկանում, թե ինչու է ընդդիմությունն ամբողջ ուժով ուզում մտնել երկիրը կառավարելու բեռի տակ: Այն էլ այսօրվա Հայաստանի պես երկիրը, որն ունի կրթության, անվտանգության, դեմոգրաֆիական, արտագաղթի և նման գրեթե անլուծելի մի շարք խնդիրեր: Մի՞թե ընդդիմադիրներն իրոք հավատում են, որ լուծելու են այս խնդիրները: Իսկ եթե չեն լուծելու, ապա ի՞նչ իմաստ ունի իշխանափոխությունը. այս իշխանություններն էլ չեն կարող լուծել:

Հ.Գ. Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքացին պետք է այլընտրանքային ապագա տեսնի ընդդիմության մեջ, ուրիշ ա-պա-գա: Իսկ Հայաստանի քաղաքացիներից շատերն իրենց ապագան ոչ միայն ընդդիմության, այլ առհասարակ՝ Հայաստանում չեն տեսնում: Այնպես որ ընդդիմությունը եղած անլուծելի հիմնախնդիրների կոնտեքստում չի կարող պայքարել մեր ապագայի համար, քանի որ շարքային քաղաքացու համար Հայաստանում ապագան, անկախ իշխանություններից, գրեթե նույնն է: Եվ անընդունելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել