Մենք այսօր վերջապես հանդիպեցինք: Չեմ կարող ասել, որ երջանիկ եմ, որովհետև դու ինձ ավելի շուտ նկատեցիր, քան ես քեզ: Դու ինձ աչքով տվեցիր, իսկ ես անմիջապես, կկոցած աչքերս, փախցրեցի հայացքիցդ ու կախեցի գլուխս (68): Ախր ինչու՞ մենք այդքան անակնկալ հանդիպեցինք։ Ախր ամեն օր ես քեզ տեսնում էի ու այնպես անում, որ ինձ չնկատես, ախր դու անգամ մոռացել էիր մեքենայիս համարները: Իսկ գուցե գոռոզությունից դրդված` անտեսում էիր ինձ: Բայց ոչ, հենց այսօր ինձ տեսնելով՝ դու ուղղակի փայլեցիր: 
Ես գիտեմ, որ շարունակում ես լուռ, բայց հավերժական սիրով սիրել ինձ, գիտեմ, որ հիմա ակնկալում ես մոտ 50 $ -անոց նվեր; Իսկ ես այսօր հասկացա, որ քիչ եմ քեզ ուշադրության արժանացրել և հիմա պետք է հատուցեմ անտարբերությանս համար: Դու ապրում ես Դավիթաշենում, ավելի ստույգ` նրա ծայրամասում, ավելի ստույգ` հենց Դավիթաշենի կամրջի վրա: 
Օ՜ Դավիթաշենի կամուրջ, օօօ՜ իմ նյարդերի ինդիկատոր...Օօօ՜ անիծված Արագաչափ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել