Իտալական հանրահայտ Caviar ապրանքանիշը, որը վերջին տարիներին եվրոպական շուկայում մեծ աղմուկ է բարձրացրել ոսկե և ադամանդե iPhone-նների սահմանափակ քանակությամբ արտադրվող իր հավաքածուներով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ թողարկել է 23 ոսկե iPhone 6 հեռախոսներ:

Անձամբ տեսնել և շոշափել այս էքսկլյուզիվ հեռախոսները կարող եք հոկտեմբերի 25-28-ը «Yerevan Fashion Week. Golden Lace» ցուցահանդեսի ընթացքում (Կաշեգործների 70):

Caviar բրենդը ոսկե և ադամանդե հեռախոսների թողարկումը մեկնարկել է 2011 թվականին: Ոսկու, բնական կաշվի և ադամանդների համադրությամբ հավաքածուն ընկերությանը դարձրել է ամենահայտնի բրենդերից մեկը ողջ աշխարհում: Ի դեպ, հատուկ մոդել է պատրաստված նաև ՀՀ նախագահի համար:

 Եթե ցանկանում եք տեղեկացված լինել այլ նորություններից, միացեք մեր էջին Facebook-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել