1  Ինչո՞ւ են ողջունելիս ափերը միացնում


Հինդուիստական մշակույթում մարդիկ միմյանց ողջունելիս ձեռքերի ափերը միացնում են՝ իրար հպելով. սա կոչվում է «նամասկար»։ Ափերը միմյանց հպելով ողջունելը հարգանքի նշան է։  Ինչևէ, գիտականորեն բացատրվում է, որ երբ ափերը հպվում են միմյանց, ճնշում է գործադրվում ափերի այն կետերի վրա, որոնք պատասխանատու են աչքերի, ականջների ու մտքի ակտիվացման համար։ Այսպես մենք ավելի երկար ենք հիշում այն մարդուն, ում ողջունում ենք։ Բացի այդ՝ ոչ մի տեսակ մանրԷներ չեն փոխանցվում, որովհետև ֆիզիկական հպում տեղի չի ունենում։

 2  Ինչո՞ւ են հնդիկ կանայք ոտքերին մատանիներ կրում


Հինդուիստական մշակույթում ոտքերի մատներին մատանիներ կրելը նշան է, որ կինն ամուսնացած է, սակայն սա նույնպես գիտական բացատրություն ունի։ Սովորաբար ոտքի մատանիները երկրորդ մատին են հագնում։ Բանն այն է, որ այս մատից որոշակի նյարդ կապված է արգանդին ու սրտին։ Մատանին այս ոտնամատին հագնելը բարենպաստ ազդեցություն է թողնում արգանդի առողջության վրա ու լավացնում է արյան շրջանառությունը:

 3  Ինչո՞ւ են գետը մետաղադրամ նետում

Talakaveri coins desinema

Ասում են, թե գետը մետաղադրամ նետելը հաջողություն է բերում, սակայն այս ավանդույթը գիտականորեն բացատրելու դեպքում պետք է նշել, որ հնում մետաղադրամները հիմնականում պղնձից էին պատրաստվում, իսկ պղինձը մարդու օրգանիզմի համար կարևոր մետաղ է։ Հնում հնդիկները, պղնձից մետաղադրամները գետը նետելով, ապահովում էին օրգանիզմի պղնձի պահանջը, քանի որ հնում գետի ջուրը խմելու ջրի հիմնական աղբյուրն էր։

 4  Ինչո՞ւ են ճակատին Տիլակ/Կումկում նշան դնում


Ճակատին՝ հոնքերի կետրոնում  է գտնվում մարդու մարմնի կաևորագույն կետերից մեկը։ Հնդիկները հավատացած  են, որ Տիլակը (ճակատին ներկով արվող երկարավուն նշան) կանխում է մարմնի էներգիայի կորուստը, իսկ Կումկումը (կլորավուն նշան) պահպանում է էներգիան ու կառավարում մարմնի կենտրոնացման տարբեր մակարդակները։ Ճակատի կենտրոնում դրվող այս նշաններն անելիս սեղմվում է Աջնա՝ երրորդ աչքի չակրան, ինչի արդյունքում ակտիվանում են դեմքի մկաններն ու արյունատար համակարգը։

 5  Ինչո՞ւ են տաճարներում զանգեր կախում

temple_bell desinema

Մարդիկ, ովքեր այցելում են տաճար, հիմնական սրահ մտնելուց առաջ, որտեղ դրված է կուռքի արձանը, պետք է զանգը հնչեցնեն։ Ասում են, որ զանգն օգտագործվում է չար ուժերին  հեռու պահելու համար, բացի այդ զանգի ձայնը հաճելի է աստվածներին։ Զանգերի առկայության գիտական բացատրությունը կայանում է նրանում, որ զանգերի ձայնը մաքրում է միտքն ու օգնում կենտրոնանալ պաշտամունքի վրա։ Այս զանգերը ստեղծված են այնպես, որ դրանք մեր ուղեղի աջ ու ձախ հատվածների միջև ներդաշնակություն ստեղծեն իրենց ձայնով։ Զանգը հնչեցնելիս այն սուր ձայն է արձակում, որի արձագանքը 7 վայրկյան է տևում։ Սա բավարար ժամանակահատված է մարմնի վերականգնողական կենտրոններն ակտիվացնելու համար, որի արդյունքում ուղեղը մաքրվում է բացասական մտքերից։

 6  Ինչո՞ւ են ճաշը սկսում կծվից ու ավարտում քաղցրով


Դեռ հնուց, հնդիկների նախնիների ավանդույթնների համաձայն, ճաշը պետք է սկսեր կծու կերակուրներով ու ավարտվեր քաղցրով։ Բանն այն է, որ կծուն ակտիվացնում է մարսողական համակարգը, իսկ քաղցրը հանդարտացնում մարսողության գործընթացը։

 7  Ինչո՞ւ են ձեռքերին ու ոտքերին հինայով նկարում (Մեհենդի)


Բացի ձեռքը զարդարելու միջոցից՝ Մեհենդին իրենից հզոր բուժիչ բույս է ներկայացնում։ Ամուսնությունները սթրեսային են ու երբեմն կարող են գլխացավերի ու հուզմունքի պատճառ դառնալ, իսկ մեհենդին ձեռքերին ու ոտքերին քսելն օգնում է հանգստացնել նյարդերը։

 8  Ինչո՞ւ երբեք չեն քնում գլուխը դեպի հյուսիս ուղղած


Լեգենդի համաձայն գլուխը դեպի հյուսիս ուղղված քնելով կանչում են ուրվականներին ու մահվանը, սակայն գիտականորեն բացատրվում է, որ մարդու օրգանիզմն ունի իր մագնիսական դաշտը (որը հայտնի է որպես սրտի մագնիսական դաշտ), իսկ Երկիրը հսկայական մագնիս է։ Երբ մենք քնում ենք գլուխը դեպի հյուսիս, մեր մագնիսկան դաշտը Երկրի մագնիսական դաշտի հետ անհամապատասխան է դառնում։ Սա հանգեցնում է արյան ճնշման հետ կապված խնդիրների։ Մեր սիրտը պետք է ավելի շատ աշխատի մագնիսական դաշտերի այս անհամապատասխանությունը հաղթահարելու համար։ Բացի այդ՝ մեր օրգանիզմում արյան մեջ բավականաչափ երկաթ կա, որն այս դիրքով պառկելու դեպքում կարող է կուտակվել գլխուղեղում  ու գլխացավերի պատճառ դառնալ։

 9  Ինչո՞ւ են դիպչում ոտքերին (չարան սպարշ)


Սովորաբար այն մարդն, ում ոտքերին դիպչում են, կամ տարիքով ավելի մեծ, կամ կրոնապաշտ է լինում։ Երբ նրանք ընդունում են քո հարգանքը, նրանց սրտից դրական մտքեր ու էներգիա է հոսում, որը դուրս է գալիս նրանց ձեռքերից ու ոտքերի մատներից։ Ոտքերին ձեռքերով հպվելով՝ էներգիայի փոխանակում է տեղի ունենում երկու մարդկանց միջև։ Նույն արդյունքն  են ունենում նաև գրկախանություններն ու ձեռքսեղմումները։

 10  Ինչո՞ւ են նրանք կուռքերի պաշտում


Հինդուիզմը կռապաշտություն է քարոզում, ավելի քան աշխարհի որևէ այլ կրոն։ Հետազոտողները նշում են, որ ի սկզբանե պատճառը կայանում էր նրանում, որ նրանք կենտրոնանան աղոթքների վրա։ Հոգեբանների պնդմամբ՝ մարդն իր մտքերը կենտրոնացնում է նրա վրա, ինչ տեսնում է։ Եթե դու երեք տարբեր առարկաներ ունես քո առջև, քո միտքը կփոխվի մի առարկայից մյուսը, երբ սկսես նայել դրան։ Այդ է պատճառը, որ հին ժամանակներում մարդիկ կուռքեր էին ստեղծում այնպես, որ հեշտ լինի կենտրոնանալ աղոթքների վրա ու հոգևոր էներգիա ստանալ՝ առանց ուշադրության շեղվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել