Պուծինի սխալը

Ղրիմը դե ֆակտո Ռուսաստանի տարածքում է, բայց դե յուրե նրա անկախությունը ոչ մեկ չի ճանաչել և չի ճանաչի, չեն ճանաչի նույնիսկ Ռուսաստանի դաշնակիցները՝ թե՛ Բելառուսիան, թե՛ Ղազախստանը, թե՛ Հայաստանը և թե՛ Չինաստանը: Դա նշանակում է, որ Արևմուտքը խաղում է ոչ թե 4, այլ 5 ՏՈՒԶ խաղաքարտով: Ղրիմը դե յուրե կարող էր ռեֆեռենդում անել միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահը այն կվավերացներ, այսինքն՝ Յանուկովիչը: Պուծինը չհաշվարկեց այն, որ իրադարձությունները կզարգանան այդքան արագ, և նրանք չեն հասցնի լեգիտիմացնել Ղրիմի անցկացրած ռեֆերենդումը: Բանը կայանում է նրանում, որ միակ տարբերակն այն էր, որ Յանուկովիչի փախչելուց առաջ նրանք պետք է զորք մտցնեին, հասնեին Կիև և ստիպեին, որպեսզի կիսանախագահը այն վավերացնի կամ գոնե փախնելու հաջորդ օրը բերեին հասցնեին Կիև՝ նախապես ապահովելով անվտանգությունը, քանի որ նա դեռ համարվում էր Ուկրաինաի նախագահ:
Այստեղ հարց է ծագում ՝ թե արդյո՞ք Պուծինը տեղյակ էր ամեն ինչից, իսկ միգուցե նրան դեզինֆորմացրե՞լ էին, թե իբր նրանք տիրապետում են իրավիճակին ……. 
---
Մարտ 16 … ռեֆերենդում …
---
Մայիս 12 … Պուծինը մի շարք կարևոր և առանցքաին ուժային կառույցներում նոր նշանակումներ է կատարում, մասնավորապես Վիկտոր Զոլոտովը 2000 թվականից եղել է նախագահի անվտանգության ծառայության պետը և նշանակվել է ներքին զորքերի հրամանատարի պաշտոնում: Փոփոխությունները խոսում են այն մասին, որ Պուծինի շուրջ կարային լինեին դավադրություններ, իսկ ինչպես ցույց է տվել պատմությունը, դավադրություններ միշտ հնարավոր է ստեղծել ցանկացած ղեկավարի դեմ:
Հիմա այնպես է ստացվել, որ Պուծինի դեմ բացասական է տրամադրված ինչպես ռուսական լիբերալ թևը (բիզնեսմեններ, օլիգարխներ), այնպես էլ ուժային կառույցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ասեմ ինչու. 
---
Բիզնեսմենների (օլիգարխների) մոտ շատ ծանր է վիճակը, նրանց հաշիվները սառեցված են մի շարք բանկերում, ու պետք է նշել, որ հսկայական թվերի մասին է խոսքը գնում, նրանց բիզնեսները անմիջական կախում ունեն Արևմուտքից, իսկ պատժամիջոցների ներքո նրանք չեն կարողանում զարգանան և սննկանում են: Պատժամիջոցների կոնտեքստում Պուծինը ստիպված գնում է մի քայլի, որը բնական է պետք էր լիներ, դա այն է, որ սկսում է պետականացնել մի շարք ընկերություններ, որը դժգոհության տեղիք է տալիս (первое правило бизнеса – защищайте свои инвестиции) : 
---
Ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչներ հասկանում են, որ եթե նրանք հիմա չեն գրավել Դոնբասը, ապա հետո պարտվելու են, քանի որ անխուսափելի է պատերազմը Դոնբասում, և որ ԴԺՀ-ը և ԼԺՀ-ը չեն կարողանալու միայնակ դիմակայել, իսկ Պուծինը 17000-ից ավել զինվորներին ուղարկեց իրենց ծառայության մշտական վայրերը:
---
Կոտրված իրականություն 
---
Հետևելով ռուսական պրոպագանդաին և ստատիստիկային՝ կարծիք է ստեղծվում, թե Պուծինի վարկանիշը շատ բարձր է, սակայն պետք է նշել, որ այն բարձր էր Ղրիմի ռեֆերենդումից հետո, իսկ Դոնբասի դեպքերից հետո վարկանիշն իրականում ընկել է: Սակայն ռուսական բոլոր պաշտոնական թվերով՝ Պուտինի վարկանիշը, այնուամենայնիվ, մնացել է շատ բարձր: Այստեղ հարց է ծագում, Պուտինն իրականում գիտի, որ այդքան էլ այդպես չէ, և որ դա կարող է լինել դավադրության մի մասը, ցույց տալ, թե ամեն ինչ լավ է ընթանում ներքին քաղաքականության մեջ:
---
Տնտեսության անկում 
---
Պատժամիջոցները օգուտ են միայն ԱՄՆ ին, պատժամիջոցներից տուժում է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Եվրոպան, և դրա նպատակն էր թուլացնել ոչ միայ Ռուսաստանի տնտեսությունը, այլ ամբողջ Եվրոպայի:
Ռուսաստանում կապիտալի արտահոսքն անցել է 150 միլիարդ $-ը , Ռուբլին արժեզրվում է, այս պահին 1$ = 41.98 ռուբլի , 1€ = 53.2 ռուբլի , նավթի բարելի գինն ընկել է հունիս ամսվա 115 $ բարելի դիմաց, մինչև 85 $ (2015 թվականի բյուջետի ծրագրում նախատեսված էր 96 $) (ԽՍՀՄ 2) բարելի դիմաց, սառեցվել են բազմաթիվ պրոեկտներ, որոնք մեծ եկամուտներ կբերեին, ԱՄՆ-ն ստիպել է, որ Ռուսաստանը նոր սպառազինության մրցավազք սկսի, (ԽՍՀՄ 2) , և արդեն Ռուսաստանը իր Ռազմական բյուջեն ահռելի քանակով մեծացրել է, դուրս է եկել 2-րդ տեղ, ԱՄՆ-ից հետո :
Ի տարբերություն ԽՍՀՄ ի դեպքի՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ չի հիմա նավթի գները իջեցնելու համար դիմել որևէ մեկին, քանի որ երկարատև իջեցման համար նրան բավարար է իր արտահանած նավթը (օրական 10.5 միլիոն բարել ) և մոտ 800 միլիոն բարել նավթի ռեզեռվը, չհաշված որ Կանադայում նավթի պաշարները ԱՄՆ-ի պաշարներից ավելի շատ են, իսկ դա նշանակում է, որ մի քանի տարով 80 $ բարելի դիմաց ԱՄՆ-ն կարող է ապպահովել միայնակ, առանց Մերձավոր Արևելքի իր 2 դաշնակիցների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի, դրան էլ գումարենք Իրաքի ու Լիբիայի նավթը և կստանանք մի գեոքաղաքական իրավիճակ, որտեղ խաղից դուրս է գալիս Մերձավոր Արևելքն իր բոլոր ատրիբուտներով:
---
ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցության վարկանիշը շատ ցածր է հիմա, և հաջորդ նախագահական ընտրություններում հաղթելու համար նրանց պետք է լուրջ խաղաքարտ, ինչը կարա լինի Պուտինի հեռացումը նախագահի պաշտոնից (ու ինչքան էլ հանրապետականները ասեն, թե Օբաման պարտվել է Իրաքում, Աֆղանստանում, Եգիպտոսում), Պուտինի գանըհնկումը այն խաղաքարտը կլինի, որը կօգնի դեմոկրատներին հաղթել հաջորդ նախագահական ընտրություններում:
---
ԱՄՆ-ի շահը Ուկրաինական կոնֆլիկտում 


Պետությունների արտաքին և ներքին քաղաքականությունները փոխկապակցված են, Ռուսաստանում ներքին հարցերը լուծելու համար պետք է օրինակ գրավել Աբխազիա, Օսեծիա, Ղրիմ, և քո վարկանիշը բարձրանում է, քեզ ընտրում են: ԱՄՆ-ում քեզ ընտրում են, եթե դու չես կպնում իրենց գրպանին, և նույնիսկ ավելացնում ես: Ահա ԱՄՆ արտաքին քաղաքականության թելադրող գործոնը: Չստեղծելով կոնֆլիկտներ և չգրավելով նոր սպառման շուկաներ (զենքից սկսած ամեն ինչ) (էժան նավթ, գազ)՝ ԱՄՆ-ն չէր կարող այսքան տարի ապահովել իր բնակչին:
Ուկրաինան կարևոր դեր կարող է խաղալ նոր սպառման շուկա բացելու գործում: Տարանջատելով Եվրոպան Ռուսաստանից և այն պահելով երկար ժամանակ, առաջ քաշելով Ղրիմի հարցը և ռազմական թեկուզ փոքրիկ կոնֆլիկտ ստեղծելով՝ Եվրոպան կարող ա կատաստրոֆիկ աստիճանի սրել հարաբերությունները Ռուսաստանի և Եվրոպայի միջև: Ուկրաինան կարող է դադարեցնել գազի տրանզիտը դեպի Եվրոպա, այնտեղ նշանակելով իշխանության ոչ պակաս «ռադիկալ իսլամիստների» , ովքեր կկատարեն ԱՄՆ-ի հրահանգը: Պայմանավորվելով Պարսկաստանի հետ՝ կարող է գազը տեղափոխել Եվրոպա և վաճառել ավելի թանկ գնով, քան հիմա տալիս է Ռուսաստանը: Լավացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ նա կունենա 2 շուկա, Ռուսաստան և Եվրոպա, և այն ապրանքաշրջանառությունը, որը կատարվում էր Ռուսաստանի և Եվրոպայի միջև, կկատարվի ԱՄՆ-Ռուսաստան  և ԱՄՆ-Եվրոպայի միջև: Մոտ 1 տրիլլիոն $ տարեկան:
---
Հ.Գ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է նաև սխալ լինել, ես չեմ ասում՝ կլինի հեղաշրջում, ես ասում եմ, որ փորձեր կարվեն, ու հաստատ կան դավադրություններ, իսկ Ռուսական էլիտան ունակ ա դավաճանության, իսկ ինպես ցույց է տվել պատմությունը ԱՄՆ-ն պայմանավորվում է բոլորի հետ՝ տալով այն, ինչ ուզում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել