Հակառակորդ կողմին պայմաններ թելադրելը և/կամ նույնիսկ մեծահոգաբար վերջինիս պայմանները լսելը կյանքի է կոչվում միայն այն դեպքում, երբ դու տվյալ պահին կարող ես ստիպել նրան, որպեսզի ինքը հրաժարվի իշխանությունից և/կամ հանձնվի: Սակայն եթե դու ավելի թույլ ես, քան քո հակառակորդը, ապա «ռեալ պոլիտիկ»-ի տեսակետից նրան պայման թելադրելը և/կամ նույնիսկ նրանից երկխոսության պայման ակնկալելը, մեղմ ասած, ռոմանտիզմի դրսևորում է: Բայց քանի որ մենք ապրում ենք այսօրվա Հայաստանում, որտեղ առկա են «քաղաքական այլընտրանքներ և ոչիշխանական ուժեր», ապա կարծում եմ, որ հնարավոր է նաև երկրագունդը պտտեցնել ոչ թե արեգակի, այլ լուսնի շուրջը, կարևորը կամքի ու ֆինանսի առկայությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել