Այսօր երեկոյան էլի սպասում եմ «հիասթափվեցի», «վերջ, էլ չեմ գնալու», «բոլորն էլ նույնն են», «իշխանափոխությունը հեքիաթի ժանրից է», «չկա դեռևս էն առաջնորդը, ով իշխանափոխություն կանի» արտահայտություններին:
Ժողովուրդ, եթե մենք էսպիսին ենք դարձել, ոչ միայն իշխանափոխությունը, այլև մեր երկրում ցանկացած փոփոխություն նույնիսկ հեքիաթ էլ չէ, այլ ֆանտաստիկայի ժանրից է: Հեքիաթում ցանկացած բարի հերոս հաղթում է պայքարի միջոցով, իսկ ցանկացած հերոսի շանս է տալիս հանրությունը: Հանրությունը, շանս տալով գյուղացի Իվանին, դարձրեց արքա, Սովորական Դանկոյին դարձրեց փրկիչ, Քաջ Նազարին դարձրեց թագավոր: Մի խոսքով անձին առաջնորդ, լիդեր դարձնողն էլ, բարոյազրկողն էլ միմիայն մենք ենք: Իսկ մենք ու՞մ ենք շանս տվել: Մենք այնքան ենք թուլացել, որ մեզ մոտ առաջնորդ ստեղծելու փոխարեն ստացվում է միայն փչացնելը, փչացնում ենք ցանկացածին՝ դարձնելով ծաղրի ու սարկազմի առարկա: Տեսեք քանի պոտենցիալ առաջնորդի փչացրեցինք վերջին 20 տարիներին:
Հաշվենք՝ Նախագահի թեկնածու է մի շատ ազնիվ քաղաքական գործիչ՝ ոչ օլիգարխ, պայմանական անվանենք նրան Նիկոլ Տեր-Ծառուկյան: Ընտրությունների ժամանակ այդ թեկնածուին պետք է մոտ 25000 հավատարիմ մարդ, որ թույլ չտան կեղծիքներ, դե ամեն տեղամասում գոնե 5 հոգի: Դե բնականաբար, դա չի լինի: Հաշվենք՝ մարդիկ գնացին, ընտրեցին Տեր-Ծառուկյան Նիկոլին, մեծ մասն էլ չընտրեց՝ պատճառաբանելով, թե էս սոված շունը ոնց կարա էրգիր կառավարի: Նիկոլ Տեր-Ծառուկյանն ընտրվեց, բայց արդյունքը կեղծվեց: Արդյունքների ամփոփումից հետո Տեր-Ծառուկյան Նիկոլը կանգնելու է երկընտրանքի առաջ, եթե չգնա պահանջելու ձայները, կասեն՝ ծախված է, կհեղինակազրկեն: Գնաց պահանջելու, հետը կգան մի 30000 հոգի, իսկ մնացածը տանից կհետևեն, կհետևեն այնքան մինչև անզորությունից մի ոչ ադեկվատ քայլ անի, որ սկսեն պիտակավորել ու ծաղրել, Րաֆֆիին աղոթողի պիտակ կպցրեցին, մյուսին դավաճանի, էն մյուսին դհոլի: Մի խոսքով՝ ստեղծեք ձեր միջի հերոսին, շանս տվեք, հետևեք նրան, պայքարեք նրա հետ, որ հաղթեք, այլապես, ինչպես միշտ, վերջում ձեզ բաժին կհասնի միայն սարկազմն ու ծաղրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել