Պաշտպանեք «խեղճերին»...

Շնորհակալություն Էդգար Ղազարյանին. նրա շնորհիվ երեկ հայության մի ստվար զանգված իմացավ LIBERTANGO-ի գոյության մասին: Ինձանով լիներ, կառաջարկեի Էդգար Ղազարյանին նշանակել Մշնախ. մարդը մշակույթից հասկանում է ու սիրում է մշակույթը, բայց դե դեսպանն էլ պատասխանատու պաշտոն է: Շնորհավորում եմ ու բարի ծառայություն եմ մաղթում: Իրականում դեսպանի աշխատանքը ծառայություն է, որը դեսպանը մատուցում է Հայաստանին:

Պրն. Սարոյանը երեկ Վարդան Այվազյանին մի կողմ քաշեց ու իր հարցադրումներն արեց: Հիմա ամեն ինչ մնաց Վարդան Այվազյանի ուսերին ու, Աստված չանի, միամիտ այդ օրենքը ի շահ մի քանի հոգու գործի. հաստատ Վարդան Այվազյանը պրն. Սարոյանի մոտ չի կարողանալու արդարանալ: Ինձ դուր է գալիս, որ ՀՀԿ-ում մարդիկ կան, որ ոչ թե իրանց PR-ի համար են ինչ-որ բան անում, դրա համար էլ Ս. Սարոյանը մի կողմ էր տարել Վ. Այվազյանին, այլ ոչ թե լրագրողների ներկայությամբ էր այդ հարցը տվել:

«Խեղճ» պատգամավորները պաշտպանի կարիք ունեն: Երեկ լուրեր էին տարածվում, թե պատգամավորների արհմիություն է ստեղծվելու: Ասենք, այդ արհմիությունը ումի՞ց է պաշտպանելու նրանց, էս խեղճ ու կրակ ժողովրդի՞ց, թե՞ մահացած հոգիներից: Եթե այդ արհմիությունը ստեղծվի, դա մեկ բան կնշանակի. նրանք կրկին պարապ են մնացել ու ինչ-որ բան են ստեղծում, որ ասեն՝ գործ ենք անում:

Այսօր հոկտեմբերի 24-ն է, իսկ հոկտեմբերի 23-ին Եռյակականները կրկին իրենց ոգևորության գագաթնակետում էին: Իրանց դրել են Չէ Գևարաների տեղ ու այլևս չեն գիտակցում՝ ինչ են խոսում ու իրանց հանրահավաքները ինչի հետ են համեմատում, ուշքի եկեք մի հատ: Հոկտեմբերի 24-ն էլ է անցնելու ու նորից մի հարց է առաջանալու, որը տալու են ձեզ. «Է՜՜հ հետո՞»: Հա. մեկ էլ հերիքա ֆեյքերով պատասխանեք ու գրեք, բան ունեք ասելու, անձնական էջերով գրեք ինձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել