Tert.am-ը գրում է․

Աշխարհում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությամբ համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված` ԼՂՀ հիվանդության ներթափանցումը և ազգաբնակչության շրջանում տարածումը կանխելու նպատակով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հրաման է ստորագրել:

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ առողջապահության նախարարությունից, հոկտեմբերի 17-ին ստորագրված հրամանի համաձայն, տրվել են համապատասխան հանձնարարականներ նախարարության և համակարգի, մասնավորապես, շտապ բժշկական օգնության, ինֆեկցիոն, համաճարակաբանության և հիգիենայի ծառայությունների պատասխանատու անձանց` անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար:

ԼՂՀ բնակչության, ինչպես նաև Արցախ ժամանողների և մեկնողների շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու և իրազեկելու նպատակով արդեն պատրաստ են «Էբոլա վարակի վերաբերյալ» և «Ի՞նչ է Էբոլա վիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել նրանից» վերնագրված հուշաթերթերի նմուշները և «Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակաբանության, դեպքերի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման, վարակի հսկողության» մեթոդական ուղեցույցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել