Tert.am-ը գրում է․

ՀՀ ՊՆ վարչական համալիրում երեկ կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտապնության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ռուսական երկկողմ հարաբերություներին` այդ թվում նաև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց հետագա զարգացման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել