Ածխաջրերից զուրկ և «Ատկինսի» կոչվող դիետաները լուրջ վնաս են հասցնում առողջությանը, սակայն օգնում են նիհարել:
Բրիտանացի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կանանց և աղջիկների մի որոշակի խումբ սպիտակուցային դիետաների շնորհիվ առողջական լուրջ վնասներ է կրել: Մասնագետները հորդորել են զգուշանալ այդպիսի դիետաներից, քանի որ արդյունքում օրգանիզմը կորցնում է ածխաջրերի յուրացման ունակությունը: Հացի և բրնձի ամենաքիչ քանակությունը աղիներում ստամոքսի շրջանում սուր ցավերով ուղեկցվող խանգարումներ է առաջացնում: 
Սպիտակուցային դիետայի ամենավատ հետևանքն այն է, որ օրգանիզմը կորցնում է ածխաջրերի յուրացման ունակությունը: Արագ սննդից հրաժարվելը և սպորտով զբաղվելը, դիոտոլոգների կարծիքով, նիհարելու համար ամենաանվտանգ և արդյունավետ տարբերակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել