Styopa Safaryan-ի գրառման շնորհիվ ես էլ հիշեցի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2007թ-ի դեկտեմբերյան ելույթներից մեկից հայտնի հատված: «Եթե Միշա Բաղդասարովին, Բարսեղ Բեգլարյանին, Լևոն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Մայրապետյանին, Հրանտ Վարդանյանին, Հարություն Փամբուկյանին թվում է, թե իրենք սեփականատեր ու բիզնեսմեն են, ապա չարաչար սխալվում են։ Ցանկացած պահի, խաների քմահաճույքով, նրանք կկորցնեն թե՛ իրենց սեփականությունը, թե՛ բիզնեսը»,-յոթ տարի առաջ իրավացիորեն ասում էր հանրապետության առաջին նախագահը, որովհետև Հայաստանի բիզնեսում իսկապես գործում է իշխանության ինդուլգենցիայի սկզբունքը: Այսինքն՝ յոթ տարի առաջ Տեր-Պետրոսյանը չէր հավատում բուրժուա-դեմոկրատական հեղափոխությանը, հիմա հավատում է, չնայած երկիրն ակնհայտորեն չի փոխվել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել