Կարդացի մի հրապարակում այն մասին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ճանաչում կառավարության Ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին:
Եվ ամեն ինչ ինձ համար հստակվեց:
Այս «չորքոտանին» է վարչապետին ուղղված նամակները սեփական ցանկությամբ և ուղեղի տհասությամբ ուղարկում տարբեր գերատեսչություններ՝ առանց հասկանալու և ըմբռնելու, սեփական տխմարություններն ի ցույց դնելով:
Ստացվում է, որ կառավարությունում գործում է մի վարչություն, որի պետին չի ճանաչում վարչապետը, իսկ այս պետն էլ գործում է սեփական նախաձեռնությամբ՝ կառավարության մեջ կառավարություն դառնալով...
Ես էլ այսքան ժամանակ նեղանում էի վարչապետից:
Ուրեմն, կառավարությունում կա մի տխմար, որն էլ խայտառակում է նույն կառավարությունը...
Կուզենայի տեսնել դրան ու ճշտել, թե երկար ականջները որտեղ է պահում...

Հետգրություն. Այդ տխմարը կարող է ինձ դատի տալ՝ իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել