Կասկածից վեր է, որ նոյեմբեր ամսին Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այս համատեքստում գոնե հուսադրող է, որ Բրյուսելից ու եվրոպական այլ մայրաքաղաքներից հնչում են Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու հայտարարություններ:
«Հայաստանի կողմից ընդունված որոշումները հարգում ենք, այդ թվում` ԵՏՄ-ին միանալու մասին որոշումը: Հայաստանն այդ որոշումը որպես խոչընդոտ չի դիտում Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու համար»,- երեկ Երևանում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Երևանը պետք է ձգտի ԵՄ-ի հետ մի փաստաթղթի կնքմանը, որն, իհարկե, ավելի ցածր կլինի ԵՄ-ի ու Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ հարաբերությունների մակարդակից, սակայն Հայաստանին կտարբերակի ԵՄ «Արևելյան գործընկերության այնպիսի ավտորիտար երկրներից», ինչպիսիք են Ադրբեջանն ու Բելառուսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել