8-ամյա աղջնակը գետնուղիներն է սրբում ամեն գիշեր, որ մոր համար արյուն առնի... Մեզնից մեկն ու մեկի հիվանդ, պիղծ արյունը... Հոգին տվող մոր մահճի առաջ ինքն ավելի ուժեղ է, քան մենք բոլորս մեր մեծ ու փոքր «տառապանքներով»...

Լաց եղիր... թող արցունքներդ ողողեն բոլոր վատ օրերը, որ եղել են աշխարհում, գուցե քո արցունքներով փրկվենք... Լաց եղիր, սրբիր իմ ու քո կյանքերը, արցունքներով ցեխ դարձրու փոշին... Հետո ցեխը կչորանա ու հող կդառնա... պարարտ հող վաղվա համար... քո վաղվա համար...

Լաց եղիր, թող փափկեն տագնապից կոշտացած շուրթերդ, թող կյանքում առաջին անգամ ուժեղ չլինես... թող լացը կապույտ դարձնի արյունդ... գուցե հետո գետնուղիներ մաքրող աղջնակին ծախենք..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել