Երբ ես ծառայում էի բանակում, այն ժամանակ տեղի ունեցավ երկրորդ նախագահի ընտրությունը, որի ժամանակ ՊՆ էր Վազգեն Մանուկյանը: Նա հասցրել էր բավականին հզոր դիրքեր ձեռք բերել, և հենց բանակում էլ ուզում էին, որ մենք ընտրենք իրեն, ես անձամբ իրեն եմ ընտրել: 
Բայց տեսեք, դարձավ ընդդիմություն և լուրջ ազդեցություն ունենալով՝ ոչինչ չկարողացավ անել: 
Տեղի ունեցավ Իշխանության փոխանցում: Մոտ մեկ տարի հետո Նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Մինչև ընտրությունը այն ժամանակվա իշխանությունը ուղղակի փոշիացրեց Վազգեն Մանուկյանի ձայները, դուրս հանեց հերոսներին, ու օգտագործվեց մեխանիզմ, որի ժամանակ հաղթեց Ռոբերտ Քոչարյանը մեծ ձայների առավելությամբ: Բոլորը ոգևորված էին, Վազգեն Սարգսյանն էլ: 
Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո շատերի հայացքներն սկսեցին փոփոխվել: 
Հաջորդ ընտրությունը ծավալվեց արդեն Ստեփան Դեմիրճյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ. Գեղամյանի հայտնի հնարքը պարզապես փոշիացրեց իրական ընդդիմություն Ստեփան Դեմիրճյանի ձայները, և տեղի ունեցավ իշխանության վերարտադրում: Շարունակվեց ամեն ինչ: 
Հաջորդ ընտրության ժամանակ, երբ պայքարում էին Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, ես սա համարել եմ իշխանական խաղ՝ տպավորիչ դրսևորումներով և բոլոր ատրիբուտներով: Այս անգամ մայրենի գիրկը վերադարձավ ձայներ փոշիացնող Արթուր Բաղդասարյանը՝ Արժանապատիվ ձեռք բռնողը: 
Դարձյալ և մի քանի անգամ ավել ընդդիմադիրները, որոնք հավաքվել էին առաջին նախագահի կողմը՝ հիմնականում իրական ընդդիմություն հանդիսացող ՀԺԿ Ստեփան Դեմիրճյանը, այլևս անզոր էր: Ժառանգությունն էլ սկսեց ընդդիմադիր սուր կեցվածք ձևավորել: 
Իսկ երբ եկան վերջին ընտրությունները՝ Սերժ Սարգսյան և Րաֆֆի Հովհաննիսյան, այստեղ, ճիշտ է, ոչ մեկը չէր հավատում, որ կհաղթի Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց այս դեպքում ավելի հեշտ փոշիացան ընդիմության ձայները: Եթե նախկինում ընդդիմադիր սուր հայացքներ դրսևորած ՀԱԿ միությունը ժամանակին արտահայտեր կարծիքը, ապա գուցե այլ կերպ կնայվեր այսօր: Ի դեպ ձայների փոշիացումով իշխանությունն ապացուցում էր, որ ինքն ավելի խելացի քայլեր է արել իշխանությունը պահելու համար:
Բայց մեր հարազատ առաջին արտգործնախարարը ռուսաստանյան այցելությունից հետո բառացիորեն լռեց մինչ այսօր: Ես համաձայն եմ, որ ոչ մի հեղափողության կամ կուսակցության կամ հայացքների համար ոչ մի մարդկային արյուն չարժե, որ կորի: Որովհետև արյունը իր ետևից արյուն էլ կբերի, բայց ձայների փոշիացում, ճիշտ է, եղավ այս ընթացքում, բայց չազդեց, այլ ուրիշ բան ազդեց:
Հիմա մեր օրերում ձևավորվում է մի կառույց, որը իշխանափոխության կոչ կանի, թեկուզ կես բերան, թեկուզ լրիվ ուժով։
Բայց եկեք հասկանանք՝ արդյո՞ք սա նույնպես ձայների փոշիացման չի տանում: Մասնատված Ժառանգությունը, Կիսաիշխանական ՀՅԴ, Ներկայիս իշխանության հիմնադիրը ՀԱԿ և այլընտրանքային ԲՀԿ: 
Ի՞նչ եք կարծում, ո՞ր մեկը դուրս կգա ՀՀ նախագահի դեմ... ՈՉ ՄԵԿԸ:
Պատմությունը միշտ ցույց է տվել, որ նոր թագավորը, գալով իշխանության, հնից ամեն ինչ մաքրել է, որ սկսեն վստահել իր վճռականության վրա: 
Գիտեք՝ ես երբեք համաձայն չեմ հեղափոխականությանը, դա իր ետևից միայն նոր խնդիրներ և նոր մարդկային արյուններ է տարել: Մեր ժողովրդին, իրոք, դա պետք չի: 
Բայց մյուս կողմից նայենք. ի՞նչ է անելու նոր ձևավորվող ընդդիմությունը, ի՞նչ ծրագրեր է առաջ քաշելու, և արդյո՞ք կհնչեն վճռական հայտարարություններ... Շատ եմ կասկածում: 
Հարգարժան Ծառուկյանը միշտ «ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ Է ԵՂԵԼ» և այսօր էլ կհայտարարի , որ ես ձեր կողքին եմ, բայց ...
Հ.Գ. Ով էլ լինի, պետք է մենակ ժողովրդի մասին մտածի ավելի շատ, քան նախորդը, գործի ավելի թափանցիկ, քան նախորդը, թե չէ սերունդները կվերլուծեն ու ավելի առողջ կդատեն: 
Սպասենք հույսով, վաղվա լույսով։
Շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել