Ձիթապտղի յուղը, որ Հայաստանում հաճախ գործածում են գրեթե բոլոր ճաշատեսակները պատրաստելիս, պարզվում է, շատ օգտակար է սրտի աշխատանքի համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձիթապտղի յուղն օգնում է սրտի մկանին ավելի արագ մղել արյունը, ինչը նպաստում է սրտի լավ աշխատանքին, նաև ամբողջ օրգանիզմի ֆունկցիոնալությանը:
Իլինոյիսի համալսարանի գիտնականները ձիթապտղի յուղի մեջ հայտնաբերել են այսպես կոչված օլեատ, որն օգնում է սրտին ճարպը վառելիքի փոխարեն օգտագործելու գործում: Այդպիսով, ճարպակալման դեպքում սրտի աշխատանքը հեշտանում է, քանի որ այն այրում է ճարպը և կանխում է սրտի անբավարարությունը: Ձիթապտղի յուղի օգտագործման պարագայում այդ խնդիրը քիչ թե շատ լուծում է ստանում, նշում են գիտնականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել