Մարդ արդեն լուրջ չի վերաբերվում ինքնասպանության փորձերին, անգամ մատերի արանքով ու քմծիծաղով ա սկսում նայել դրան, որովհետև իրականում դրանք որպես փորձ էլ մնում են, ըտենց շուխուռ անողների համար իրանց կյանքը միակ բանն ա, որից ըտենց հեշտ չեն հրաժարվի, իմաստը շուխուռ հանելն ա, ուշադրության կենտրոնում հայտնվելը: Որ կարդում եմ «քաղաքացին սպառնում է ցած նետվել ինչ-որ կամուրջից» կամ «շենքի առաջին հարկի պատուհանից», «իրանց ծիրանի ծառից», ինքս իմ մեջ մտածում եմ՝ լավ հերթական արկածն ա, երևի մի երկու բաժակ խմել՝ իրա համար էքստրիմ ա անում, ադրենալինի չափաբաժինն ա լրացնում: Էտ կողմով անցնողներն էլ՝ լրագրողները, Շամշյանենք իրանց այֆոնիկներով որ հավաքվում են կողքները, իրանք էլ մանթոյից, թե բա ինքնասպան եմ ուզում ըլնեմ, մարդիկ էլ սկսում են համոզել: Այ մարդ, հանգիստ թողեք էլի: Angel-A մեջ, որ ասում ա. «О, черт! Что же это творится? Уже и покончить с собой спокойно не дадут», լրիվ էտ վիճակն ա դառնում: Իրական ինքնասպանները տանը Rammstein միացրած, վաննայի մեջ իրանց թևերը կտրողններն են կամ պատալոկից պարանով կախվողները՝ կարճ ու կոնկրետ: Թե չէ ի՞նչ ռոմանտիկայի հետևից ընկնել՝ կամուրջ, շենքի պատուհան բան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել