Ըստ ճյուղերի՝ այս պահին արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 1,7 տոկոսով, գյուղատնտեսությանը` 6,9 տոկոսով, ծառայություններինը` 6,8 տոկոսով, առևտրինը` 5,2 տոկոսով, շինարարությունն արձանագրել է 2,4 տոկոս անկում:
Այս ցուցանիշներից ելնելով կարելի է ասել, որ, չնայած գարնանային ցրտահարություններին և կարկուտներին, ամենաբարձր աճ գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում:
Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս ճյուղի խնդիրների լուծմանը՝ նկատի ունենալով նրա կարևորությունը ոլորտում ներգրավված հարյուր հազարավոր մարդկանց համար:
Արդյունաբերության ծավալները սեպտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ աճել են 15 տոկոսով, ինչի արդյունքում մինչ այդ արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են գրեթե 919 մլրդ դրամ: Արտադրանքի ծավալներով արդյունաբերությունը երկրորդն է առևտրից հետո: Արդյունաբերության եւ գյուղատնտեսության ցուցանիշներից ելնելով՝ կարող ենք ասել, որ տարվա արդյունքներով նրանց մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելի մեծ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել