Վատիկանի գրադարանի պահոցը վերջապես թվայնացվում է, ինչի շնորհիվ գրադարանի ֆիզիկական արխիվի հազարավոր գրքեր ու նկարներ կբեռնվեն առցանց արխիվ ու հասանելի կլինեն համացանցից օգտվողներին։
Ինչպես հայտնում է Business Insider-ը, Վատիկանի 80,000 ձեռագրերի թվայնացման նպատակով 2013թ․-ին հիմնադրվեց Digita Vaticana Oculus կազմակերպությունը։  Սա միայն մի փոքր մասն է կազմում այն 180.000 ձեռագրերի, 1.600.000 գրքերի ու 150.000 նկարների, որոնք կարելի է գտնել գրադարանում։
Գործընթացը բավականին պարզ է, ինչպես նշվում է նախագծի պաշտոնական կայքում. սկզբում ձեռագրերը ընտրվում են ու սքանավորվում հատուկ գործիքների միջոցով, որոնք նախագծված են օրիգինալ փաստաթղթերի ամբողջականություն պահպանելու համար։ Նկարներն այնուհետև պահպանվում են տարբեր վայրերում, մինչև Վատիկանի գրադարանի պորտալում տեղադրելը։ 
Ստորև ներկայացնում ենք թվայնացված մի քանի հավաքածուներ։

Բորջիանուսի ձեռագիրը

Բորջիանուսի ձեռագիրը ստեղծվել է 15-րդ դարում, եղջերուի մորթու վրա։ Ենթադրվում է, որ այն ծիսական նպատակներով է օգատագործվել։ Դրա վրա պատկերված են առասպելական արարածներ ու աստվածներ։

Իլիականի երկլեզու տարբերակը

Իլիականի այս տարբերակը Վատիկանի գրադարանում է պահվում 1613թ․-ից։ Հոմերոսի մասին պատմության այս տարբերակը գրված է հունարենով ու լատիներենով։


Ճապոնական պարային գեղանկարներ

Ջրաներկով արված 11 գեղանկարնենրից բաղկացած հավաքածուն պատկերում է ճապոնացի կանանց՝ «նիհոն բույո» ազգային պարը պարելիս։ Պարը, որի մաս է կազմում հովհարը, ներկայացնում է բնության ու ամենօրյա կյանքի մասին պատմություններ։


Միշնեհ Թորահ

Ստեղծված լինելով 1451-1475թթ․-ին՝ Մայմոնիդոսի եբրայերեն ձեռագիրն իր յուրաքանչյուր գլխի սկզբում հետաքրքիր պատկերազարդումներ է պարունակում։

Վատիկանի գրադարանի գրքերի, ձեռագրերի ու նկարների թվայնացման նախագծին դեռևս ֆինասավորում է անրաժեշտ՝ այն ավարտին հասցնելու համար, որն, ըստ նախնական հաշվարկների, ավարտին կհասցվի 15 տարուց։ Իսկ մինչ այդ կարող եք ստուգել մինչ այս թվայնացված այլ աշխատանքներ՝ այցելելով այստեղ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել