Tert.am-ը գրում է․

«Սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալելու մասին» 6 խմբակցությունների նախագիծն այս տեսքով նշանակում է, որ սահմանապահ գյուղի բնակիչները, որոնք ամեն օր իրենց երեխաներին դպրոց են տանում ադրբեջանական «սնայպերների» ուղիղ նշանառության ներքո, հերթական անգամ խաբվում, «քցվում» ու արհամարհվում են. այս մասին այսօր ԱԺ-ում շարունակվող օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հետևաբար դեմ է քվեարկելու օրենքին:

«Քաղաքական վերնախավի այս մոտեցումը զարմանալի չէ, այս դահլիճում էլ կան ժողովրդին խաբելու, գցելու ավելի քան հարուստ փորձ ունեցողներ։ Կներեք, այդ բազմությանը միանալու ցանկություն չունեմ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ ԱԺ խմբակցությունների «ամառային հայրենասիրական ուտուշ-խմուշներից», սրտաճմլիկ կենացներից կամ «մեծադղիրդ այցելությունից» հետո այդ համայնքների բնակիչները սպասում են, թե ինչ է անելու կառավարությունն իրենց համար:

ՀԱԿ խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ երկու շաբաթ առաջ՝ Հանրապետական խմբակցության պատգամավորների մեծամասնության և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների մի մասի ջանքերով արգելափակվեց Սահմանապահ համայնքների մասին իր օրենքի նախագծի ընդգրկումն ԱԺ օրակարգ. «Ի՞նչ էր առաջարկվում այդ նախագծով. սահմանել նոր եզրույթ՝ « սահմանապահ համայնք» եզրույթը և նման կարգավիճակ տալ հայ-ադրբեջանական սահմանից մինչև 3 կիլոմետր հարկավորության վրա գտնվող համայնքներին, որովհետև օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանք ունեն հատուկ պետական ռազմավարության կարիք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել