ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում քննարկել և հաստատել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ցանկը:

Գործող մասնագիտությունների ցանկը հնարավորություն չէր տալիս բարձրագույն ուսումնական հաստատություններին (և կազմակերպություններին) արագ զարգացող շուկայի պայմաններում կրթությունը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին:

Առանց չափազանցության՝ սա բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող լրջագույն որոշումներից մեկն է, որով`

ա. կարևոր քայլ է կատարվում Հայաստանում տրված դիպլոմների համադրելիության և ճանաչման ուղղությամբ,

բ. ընդլայնում են աշխատաշուկային միտված կրթական ծառայությունները և կրթության բովանդակությունը,

գ. Հայաստանում տեղայնացվում է 2013թ. դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր կրթության միջազգային ստանդարտները,

դ. բուհերն իրենց ակադեմիական ազատությունների շրջանակում կարող են առավել արդյունավետ և ժամանակակից կառավարման և կրթական գործընթացի կազմակերպման մոդելներ կիրառել:

ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների նոր ցանկի հաստատումից հետո նախատեսվում է վերանայել, ըստ կրթական աստիճանների, մասնագիտությունների կրթական ծրագրերը` հիմնված ուսումնառության վերջնարդյունքների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել