Ու սա մեր խորհրդարանի մակարդակն է ու ևս մի վկայություն առ այն, որ իրականում ոչ մի տարբերություն գոյություն չունի նույն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև։ Ոնց Այվազյանն է Խորհրդարանի տրիբունը տղայական բազարի տեղ դարձնում, նենց էլ ամենաոճային Ուրիխանյանը, պարզապես այն տարբերությամբ, որ «տեղը բերեք (արա)»-ի ու «Չափերի մեջ մնացեք (այ...)»-ի մեջ հաջողացնում ա խցկել արդեն մանտրա դարձած «40 տոկոս աղքատություն, բարդ սոցիալական վիճակ, վստահություն» կարգախոսները։
Ինչի մենակ սրանո՞վ են նման իրար ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն։ Ուրիշ հատկանշական նմանություն էլ ասեմ. ԱԺ-ում ներկա օֆիցիալ դոլարային 19 միլիոնատերերից 9-ը ՀՀԿ-ից են, 9-ն էլ ԲՀԿ-ից։ Ընդ որում, էդ միլիոնատերների գրանցված ունեցվածքը անցյալ տարվա համեմատ ավելացել է 40 տոկոսով։ ԲՀԿ-ի միլիոնատերերինը այդ թվում։ Ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս է այդ փաստը խոսում նրանց 40 տոկոս աղքատության դեմ անձնուրաց պայքար վարելու հետ։ Երևում է՝ իրոք պայքարում են աղքատության դեմ ու հաղթում են... աղքատներին...
Ու ամենազավեշտալին այն է, որ ասում են, որ ամսի 24-ի հանրահավաքին հիմնական ելույթը Գագիկ Կոլյաևիչն է ունենալու։ Հետաքրքիր է, ինքն ի՞նչ կասի այս առնչությամբ ու կասի՞ արդյոք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել