Tert.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանը որևէ կարծիք չունի այսօր ժամը՝ 18.30-ին մեկնարկելիք ակցիայի վերաբերյալ, որի նպատակը այն է, որ երեխաները 5-6 հոգանոց խմբերով պետք է մտնեն ավտոբուսներ, ուրախ և ազգային երգեր երգեն և նույն էլ կոչ անեն ուղևորներին, բայց տարակուսանք կա, թե որքանո՞վ սա չի խանգարի երթևեկությանը:

«Չգիտեմ՝ ուղևորները ուրախ-ուրախ կիջնեն, թե չէ, չեմ կարող որևէ վերաբերմունք արտահայտել, ակցիայից հետո կերևա, ես չգիտեմ՝ նման բան թույլատվո՞ւմ է, թե ոչ: Ճանապարհային ոստիկանությունից փորձեք պարզել, թե թույլատրվո՞ւմ է արդյոք երթուղային գծում ՝ աշխատանքի մեջ գտնվող տրանսպորտային միջոցի մեջ նման ակցիա իրականացնել, որը կարող է շեղել վարորդի ուշադրությունը»,-ն Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել