... ժողովուրդ ջան, այ ձեր հոգուն մատաղ, եթե որեւէ մեկը կարծում է, թե 30.000 քառակուսի կիլոմետրի վրա 470 հանքարդյունաբերական լիցենզիայով երկրում բնապահպանական շարժումը կարող է ապաքաղաքական լինել, թող ավարտական ատեստատը վառի` վրեն կոֆե եփի, իսկ դիպլոմն` ուտի ուղղակի, մարդ չիմանա:

Կառավարությանը ստիպել մի որոշում փոխել, ԱԺ-ին պարտադրել օրենք ընդունել կամ փոխել, համայնքապետարանին ստիպել ետ վերցնել գազոնների մեջ կրպակ դնելու թույլտվությունը ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է: Խնդիրն այն է, որ սա հասկացողներից նենգամիտները եւ չհասկացողներն իրենց անմեղությամբ նվաստացնում են քաղաքականություն բառի իմաստը, նվազեցնում այն ու կոխում իշխանության համար պայքարի, իշխանափոխության համար պայքարի կամ կուսակցական պայքարի փոքր շրջանակի մեջ, որ իրենց խելքով կամ վախերից անմեկնելի, բնապահպանական ակտիվիստներին եւ այդ շարժումները թույլ պահեն բազամազա քաղաքական եւ կուսակցական գործիչների մասնակցությունից եւ զորակցությունից, ահա այդքան բան: Բնապահպաններն ու շարժումներն իրենց իրենք պիտի աչալուրջ լինեն այս կամ այն կուսակցական ազդեցության տակ չընկնելու համար: Իսկ բացառել, որ այս կամ այն քաղաքացիներն ու այլազան շարժումները կարող են սատարել կամ հարել բնապահպանական շարժումներին, մանկամտություն է, եթե այդ մարդիկ եւ խմբերը վանվեն, նրանք այլ միավորումներ կկազմեն եւ այլն ...:

Իսկ բնապահպանական քաղաքականություն փոխել տալու համար իշխանափոխությունը որպես հիմնական ուղղություն ընտրելը անբարոյական չէ, երբ այդ է մնում իշխանությանը խոսք հասկացնելու միակ եղանակը: Ի դեպ, ովքեր թունավոր հղիանում են այս եղանակից, թող ուսումնասիրեն մի շարք եվրոպական խորհրդարանների կառուցվածքները, ու կտեսնեն որ դու մի ասա, կանաչների կուսակցություններ կան դրանցում կամ դրանցից դուրս, ինչո՞ւ` օտար երկրների շպիոններ ե՞ն, թե՞ իրենց հանք չի հասել... ուրիշ հնար չեն ունեցել այնտեղ այդ շարժումները, որոշել են իշխանություն դառնալ, որ փրկեն իրենց երկրները ավերից:

Պակաս տեղյակներին հիշեցնեմ, որ վերը նշված 470 հանքարդյունաբերական լիցենզիաներից զատ հետախուզման եւ ուսումնասիրման ընթացքի մեջ են մոտ 180 այլ հանքարդյունաբերական լիցենզիաներ եւս: Գտեք աշխարհում եւս մի քանի երկիր, որտեղ այդօրինակ հանքարդյունաբերական խտություն կա ու կտեսնեք, որ դրանք 8-րդ սորտի հումքային կցորդներ են:

Կասեք, թե իշխանությունը չի՞ հասկանում սա, կասեք, կառավարությունն այդքան անգրագե՞տ է, իհարկե ոչ:

Եւ ի՞նչ.-բոլորը, անկախ սեռից, սեքսից, բոյից, գույնից, վզի խաչի քաշից, կամ քշած ավտոյի համարներից, անկախ ձախից եւ աձից, անկախ կյաժից ու բոլոր զատորոշիչներից, պարտավոր են միանալ բնապահպանական շարժումներին, գուցե թե սա է երկիրը խելքի բերելու ճամփեն, գուցե` չէ, «ինչ էլ անենք, քիչ է լինելու, բայց մենք մերը պիտի անենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել