[Image: 280prv4.png]

Ուրբաթ օրն առավոտյան Մեխիկոյի  Carls Jr ռեստորանի մոտ իր Mercedes Benz 650 մակնիշի ավտոմեքենայի մեջ սպանվել է ազգությամբ հայ, Հայաստանի և Մեքսիկայի քաղաքացի 38-ամյա Հայկ Ռուշանյանը։ Սպանությունից առաջ ռեստորանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Banamex բանկից Ռուշանյանը  50,000 պեսո (4000 դոլար) գումար է հանել։
Ենթադրվում է, որ Ռուշանյանը հետապնդվել է կողոպտիչների կողմից, երբ նա ներս է մտել ռեստորանի ինքնասպասարկման տարածք։
Textiles Rushanyan ընկերության սեփականատեր Հայկ Ռուշանյանը տեղում մահացել է 9մմ տրամաչափի փամփուշտից։
Կողոպտիչները վերցրել են ողջ գումարն ու փախուստի դիմել ԱՄՆ պետհամարանիշներով ոսկեգույն Maxima ավտոմեքենայով, որը ճանապարհին թողնելով՝ անհետացել են երկու այլ մեքենաներով։
Ռուշանյանի ընկերության աշխատակիցները հույս են հայտնել, որ ոստիկանությունը չի կոծկի հանցագործությունն ու կբացահայտի մարդասպաններին՝ նշելով, որ գողացված գումարը չի կարող համեմատվել մարդկային կորստի հետ, որ տեղի է ունեցել, և ավելացրել են, որ Ռուշանյանը հրաշալի մարդ էր, ով մշտապես մտահոգվում էր իր աշխատակիցների բարեկեցությամբ։

[Image: 2salde8.jpg]

[Image: 36998_2.jpg]

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել