Տեղեկատվական դաշտը լեցուն է Թուրքիայի գործողություններից բխող նոր սպառնալիքներով: Տխրահռչակ «Զրո խնդիր հարևանների հետ»-ը վեր է ածվել «բոլոր հարևանները թշնամի են»-ի: Հիմա էլ օրակարգում կրկին Կիպրոսն է՝ չխոսելով արդեն Իսլամական Պետություն կոչվող ահաբեկչության մասին: Եվ այսպես միշտ է լինելու, քանի դեռ Թուրքիային անցյալ հարյուրամյակի բոլոր հանցագործությունների համար (հայերի, ասորիների, հույների, եզդիների ցեղասպանություն, Դերսիմի կոտորածներ, Կիպրոսի բռնազավթում, Ստամբուլում իրականացված ջարդեր, Թուրքիա երկրի փոքրամասնությունների նկատմամբ պետական ահաբեկչություն, Թուրքիայի բնակչության հանրային գիտակցության զոմբիացում...) միջազգային պատասխանատվության չեն ենթարկել: ՄԱԿ-ն էլ, իր բոլոր գրավոր սկզբունքներին հակառակ, շարունակում է խրախուսել տարածաշրջանը ահաբեկող այս ավազակ-երկրին՝ ի թիվս այլոց նաև իր եվրոպական գրասենյակներն այնտեղ տեղափոխելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել