Իրականում ԱԺ-ում ծավալվող իրադարձությունները ամենառեյտինգայինը կարող են համարվել իրենց դիտողականությամբ: Անչափ քիչ ժամանակ ունենալով հեռուստացույց դիտելու համար` այդ քաղցը կարելի է լրացնել համացանցով ազգընտիր «տիտանների» հարց ու պատասխաններն ու ելույթները դիտելով: Բնականաբար մասսաների համար նման բոցաշունչ և ամերիկյան թրիլլերներին հատուկ երկխոսությունների ոճով դրվագները, լարվածության հանդարտեցմանն են ծառայում և, իհարկե, բակային քննարկումների նյութ դառնում: Բայց մեծ հաշվով ծանրության բեռով բարձված սայլը մնում է տեղում: Փորձի համար` դիտեք 1, 2, 6, 8 ամսվա բոցաշունչ դրվագներում արծարծված խնդիրները: Դրանցից քանի՞սն են լուծում ստացել ժողովրդի օգտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել