Ադրբեջանի ղեկավարության համար արդեն «արարողակարգային» է դարձել այն, որ աշխարհի յուրաքանչյուր պետության ներկայացուցիչ, երբ այցելում է Ադրբեջան, պարտադիր պետք է ստիպված լինի լսել ադրբեջանական կողմի ստանդարտ նվնվոցները Ղարաբաղյան հարցի և ԵԱՀԿ Մինսկի խմբի  «անգործության» վերաբերյալ, նույնիսկ այնպիսի երկրների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Մալազիան, Ինդոնեզիան, Կոլումբիան, Նիկարագուան և այլն, որոնց ներկայացուցիչներից ոմանք նույնիսկ երևի քարտեզի վրա Ադրբեջանի ու Հայաստանի տեղն էլ չգիտեն, ուր մնաց Լեռնային Ղարաբաղի... Սա իհարկե արվում է այն նպատակով, որպեսզի այդ երկրների ներկայացուցիչները ինչ-որ դիրքորոշում արտահայտեն հօգուտ ադրբեջանական կողմի, վերջիններս էլ դա հարմար ձևերով զետեղեն ադրբեջանական մամուլում, թե իբր «Միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանին»՝ դրանով իսկ փորձելով ինքնախաբեության մեջ գցել թե՛ իրենք իրենց և թե՛ ադրբեջանական հանրությանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել