«Շիմպանզե» մականունով չինացի Ջան Հոնգ Մինգը դիմել է բժիշկների օգնությանն իր մարմնի վրա աճող բրդից ազատվելու համար: Ջան Հոնգ Մինգի մարմնի վրա շատ հազվադեպ հանդիպող խալ կա, որը կոչվում է հսկայական մազածածկ խալ, այս խալից տառապում է երկրագնդի բնակչության 3%-ը միայն: Ջան Հոնգի խոսքերով` այս մազապատ հսկայական խալն իսկական պատուհաս է դարձել նրա համար, ու քանի որ տղայի ընտանիքն աղքատ էր, նա հնարավորություն չուներ վիրահատել այն: Մինչև ութ տարեկանը տղայի մարմնի վրա միայն մեծ խալն էր, որը հետո սկսեց շատ արագ պատվել մազերով, և որոշ ժամանակ անց Ջանի ձախ ձեռքն ու կրծքի ձախ կողմը պատվեցին կոպիտ սև մազերով: Երկար տարիներ այդ պատճառով չինացին շրջապատի մարդկանց ծաղրի առարկան էր: Տեղեկանալով Ջան Հոնգի հուզիչ պատմությանը` Չինաստանի «Hua Mei» պլաստիկ վիրաբուժության կենտրոնն առաջարկել է նրան անվճար բուժումներ անցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել